Ընդունել է ՀՀ վարչապետը

Հայաստանի Հանրապետություն օրաթերթ

Image

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է «Եվրասիա—համագործակցություն» հիմնադրամի (ԵՀՀ) խորհրդի նախագահ Ջորջ Զարուբինին։ Կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը նա ներկայացրել է հիմնադրամի՝ մինչ այժմ կատարած աշխատանքներն ու ծանոթացրել նախատեսվող ծրագրային ուղղություններին՝ ակնկալելով ստանալ վարչապետի կարծիքն ու առաջարկությունները՝ այդ ուղղություններում ՀՀ կառավարության առաջնահերթությունները եւս որոշակիորեն նկատի առնելու, արդյունավետ համագործակցություն ծավալելու նպատակով։

Վարչապետը կարեւորել է հիմնադրամի հետ փոխգործակցությունը, նշելով, որ նրա գործունեությունը նպատակաուղղված է մեր երկրում ժողովրդավարական ավանդույթների ներդրմանն ու ամրապնդմանը, ինչը միանգամայն ողջունելի է։ Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ պատրաստ է քննարկելու հիմնադրամի նոր նախաձեռնությունները եւ ՀՀ կառավարության անունից վստահեցրել, որ կցուցաբերվի ամենայն աջակցություն, որպեսզի այդ նախաձեռնությունները ծառայեն իրենց բուն նպատակին։ Զրուցակիցներն առաջիկայի համար կարեւորել են հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի նոր ծրագրի մշակման ներկայիս գործընթացում համագործակցությունը, նկատի առնելով, որ հիմնադրամը եւս իր հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում աշխատում է հզորացնել ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների կարողությունները։

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն
Advertisements
%d bloggers like this: