Սոս Գիմիշյան. «2000 թվականից այս կողմ մեր տեղական ինքնակառավաման համակարգը ոչնչացվել է»

«Հետք» հետաքննող լրագրողների կայքից www.hetq.am:

Հարցազրույց «Համայնքների Ֆինանսիստների միավորման» անդամ Սոս Գիմիշյանի հետ, ով ակտիվ մասնակցություն է ունեցել Տեղական ինքնակառավարման մարմիններին (ՏԻՄ) վերաբերող օրենսդրության մշակմանը և ընդունմանը:

Պարոն Գիմիշյան, վերջերս Հայաստանից պատվիրակություն էր մեկնել Չեխիա: Ո՞րն էր այցի նպատակը:

Մեր այցելությունը նախաձեռնել էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և պատվիրակության մեջ ընդգրկել էր տեղական ինքնակառավարման, պետական ծառայության, հակակոռուպցիոն խնդիրների հետ առնչվող մասնագետների: Այսինքն` պատվիրակության շրջանակները բավականին ընդգրկուն էին: Կային համայնքապետեր, գյուղապետեր, ինչպես նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: Մեր այցելությունը տևեց բավականին երկար`մոտ մեկ շաբաթ: Մեզ այնտեղ դիմավորեցին «Ագոռա» հասարակական կազմակերպությունից, որոնք տարածքային կառավարման նախարարության հետ որոշակի համագործակցություն ունեն և համայնքների հետ մի շարք ծրագրեր են իրականացրել: Նրանք իրենց աշխատանքային հարաբերությունների և կապերի միջոցով կազմակերպեցին մեր հանդիպումները: Եղանք տարբեր համայնքներում, տարածքային կառավարման նախարարությունում (Չեխիայում ներքին գործերի նախարարություն), Պրագայի քաղաքապետարանում, հանդիպումներ ունեցանք նաև հասարակական կազմակերպությունների հետ:

Չեխիայի տեղական ինքնակառավարման համակարգն ի՞նչ էական առանձնահատկություններ ունի:

Ի վերջո, Եվրոպա է և ակնհայտ է, որ Չեխիայի տեղական ինքնակառավարման համակարգն իր էությամբ ավելի կայացած է, չնայած ունի շատ լուրջ թերություններ,մասնավորապես՝ Չեխիայի համայնքները շատ փոքր են: Չեխիան ունի մոտ 6400 համայնք, իսկ 10մլն բնակչություն ունեցող պետության համար դա շատ է, համայնք կա, որտեղ 5 բնակիչ է ապրում, իսկ ինչքան շատ համայնք, այնքան շատ չինովնիկներ, որն, ի վերջո, չարիք է, ինչքան քիչ լինի բյուրոկրատիան,այնքան լավ: Իսկ եթե ուսումնասիրենք եվրոպական երկրները, օրինակ՝ Ֆինլանդիան կամ Շվեդիան, որոնք ունենք գրեթե նույն քանակությամբ բնակչություն, ինչ Չեխիան, և տարածքով էլ ավելի մեծ են, ունեն ընդամենը 280-300 համայնք: Ի դեպ, Չեխիայի որևե մարմնում հստակ թիվ չունեին, այդ թվերն անընդհատ փոփոխվում են, քանի որ այնտեղ օրենքով թույլատրվում է տարանջատվել և առանձին համայնք դառնալ:

շարունակությունը Հետքում

Advertisements
%d bloggers like this: