Հայաստանցիների 84 տոկոսի կարծիքով կոռուպցիան լուրջ խնդիր է երկրի համար

Armradio.am

Հայաստանիցիների համար վերջին երկու տարում Հայաստանի առջեւ ծառացած առավել կարեւոր հիմնախնդիրների ցանկը չի փոխվել: Մարդկանց առավել մտահոգում են գործազրկությունը, աղքատությունը, ընդհանուր բնույթի տնտեսական խնդիրները, սղաճն ու բարձր գները:

Կոռուպցիան իր կարեւորությամբ այդ հիմնախնդիրների շարքում զբաղեցնում է հինգերորդ տեղը: 2009 թվականի հարցվածների 84 տոկոսը կոռուպցիան ընկալում է որպես Հայաստանի համար լուրջ խնդիր: Այս տվյալներն այսօր ներկայացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ ծրագրի հայաստանյան կենտրոնը:

Կազմակերպությունն ամփոփել է կոռուպցիայի վերաբերյալ հետազոտության արդյունքները: Հետազոտությունն անցկացվել է 2009 թվականին, Հայաստանի տնային տնտեսություններում եւ մասնավոր ձեռնարկություններում: Հարցումների արդյունքները բավականին ուշագրավ են: Ընդհանուր առմամբ` կոռուպցիան որպես հիմնախնդիր գործարարներն ավելի խիստ են գնահատում, քան ընդհանուր բնակչությունը:

Այն հարցին, թե կոռուպցիայի մակարդակը նախորդ տարվա համեմատ արդյոք փոփոխվել է, 2009 թվականի հարցվածների մոտ 38 տոկոսը նշել է, որ այն «գրեթե նույնն է», 27 տոկոսը համարել է, որ կոռուպցիայի մակարդակը նախորդ տարվա համեմատ որոշ չափով կամ շատ ավելի բարձր է, եւ միայն 19 տոկոսն է համարել, որ այն փոքր- ինչ կամ մեծապես նվազել է:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ ծրագրի հայաստանյան ներկայացուցչությունը նման հետազոտություն իրականացնում է արդեն երկրորդ անգամ: Վերջին հետազոտությամբ հարցվել են ոչ միայն հանրության ներկայացուցիչները, այլ նաեւ գործարարները: Արդյունքներն այս առումով ուշագրավ են այնքանով, որ մի կողմից հնարավորություն են տալիս համեմատել 2008- ի եւ 2009- ի արդյուքները, մյուս կողմից էլ թույլ են տալիս համադրել կոռուպցիայի նկատմամաբ հանրության եւ գործարարների վերաբերմունքը:

«Մարդիկ կարծում են, որ կոռուպցիան Հայաստանում բավականին լուրջ հիմնախնդիր է, կարծում են, որ այն մեր առօրյայի բաղկացուցիչ մասն է: Մարդիկ նաեւ ներողամտորեն են վերաբերվում մասնավորապես կաշառատվության դեպքերին, երբեմն նույնիսկ արդարացնելով այն: Բայց նաեւ համոզված են, որ օրենքի ուժը բավարար չափով չի գործում , եւ դա են համարում կոռուպցիայի տարածվածության պատճառներից մեկը: Մարդկանց դիրքորոշումը ցավալիորեն պասիվ է, եւ անձամբ իրենք քիչ են պատրաստակամ որեւէ գործողություն ձեռնարկել կոռուպցիան հաղթահարելու գործում»,- հարցումների արդյունքներն է մեկնաբանում ծրագրի ղեկավար Հեղինե Մանասյանը:

Հարցվածների մեծ մասը կարծում է, որ կոռուպցիան կարող է կրճատվել միայն որոշ չափով կամ ընդհանրապես չի կարող կրճատվել, ինչը հեռանկարների տեսանկյունից հետազոտության հեղինակները հուսալքող են գնահատում: Հարցվածները, ըստ արդյունքների, իրենց չեն համարում, այսպես ասենք, կոռուպցիայի դեմ պայքարողներ: Հարցավածների 60 տոկոսն, օրինակ, նշել է, որ անձամբ ինքը ոչինր չի կարող անել Հայաստանում կոռուպցիայի մակարադակը նվազեցնելու համար:

Ուշագրավ է, որ ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ հայաստանցիներն ավելի կոռումպացված համարել են բարձրաստիճան պաշտոնյաներին, քան միջին եւ ստորին օղակի ծառայողներին: Կոռումպացված ոլորտների ցանկը նույնպես կարծես թե չի փոխվել. §առաջատարներ¦ քառյակում հանրության ընկալմամբ շարունակում են մնալ դատարանները, դատախազությունը, Կենտրոնական ընտրական հաննձնաժողովն ու իրավապահ մարմինները:

«2008- ի եւ 2009- ի արդյունքները համեմտելիս գրեթե փոփոխություն չենք տեսնում, ինչը լրացուցիչ հետազոտությունների ու մեկնաբանության կարիք ունի»,- ասում է Հեղինե Մանասյանը:

Նշեմ նաեւ, որ գործարարները կոռուպցիան ավելի խիստ են գնահատում, քան հանրությունը: Նրանց պատասխաններն ավելի բարձր նիշեր են արձանագրել, քան տնային տնտեսությունների հարցումները: Ընդհանուր առմամաբ` մոտ 400 գործարար է հարցվել: Նրանց կարծիքով` բիզնեսի զարգացմանը Հայաստանում առավելապես խոչընդոտում են ոչ մրցակցային հարաբերություններն ու կոռուպցիան բայցեւ առիթի դեպքում հարցվածների 67 տոկոսը պատրաստակամ է կաշառք տալ:

Եվ վերջումª տվյալներից մեկի մասին էլ: Գործարարներին առաջադրված հարցերից երկուսը նպատակ են ունեցել բացահայտելու, թե կոռուպցիայի դեմ պայքարելու համար նրանք ինչ կձեռնարկեին: Ձեռնարկություններում հարցվածների մոտ 50 տոկոսն է ասել, որ ոչինչ չի կարող անել, իսկ տնային տնտեսույթւոններում` 60 տոկոսը: Նաեւ հարցրել են. §Եթե կոռուպցիայի դեմ պայքարելու իշխանություն ունենայիք, որը կլիներ Ձեր առաջին քայլը:

Ամենից տարածվածը եղել է «ավելի խիստ պատիժը» պատասխանը:

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Advertisements
%d bloggers like this: