Հեռուստատեսությունը շարունակում է մնալ լրատվության հիմնական աղբյուրը

YerkirMedia

Լուսանկարը ՖոտոլուրիՈ՞րն է մեր քաղաքացիների՝ լրատվություն ստանալու հիմնական աղբյուրը: 1420 հարցվածների 90 տոկոսը լրատվության առաջին աղբյուրը, որից տեղեկություններ է ստանում, համարում է հեռուստատեսությունը:

Ինտերնետից նորություններ է քաղում հարցվածների 7, ռադիոյից` 2, իսկ թերթերից միայն 1 տոկոսը: Հարցման մասնակիցները ցանկանում են ամենաշատը տեղեկանալ գնաճի, աշխատավարձների ու կենսաթոշակների, գործազրկության, առողջապահության, հայկական բանակի եւ աշխարհում Ցեղասպանության ճանաչման մասին:

Սա Հայաստանում լրատվամիջոցնների մասին հանրային կարծիքի՝ 2011 թվականի հետազոտության արդյունքների մի փոքր մասն է: Հետազոտությունն անց է կացվել մեկ տարի շարունակ, եւ իրականացվել է Եվրասիա համագործակցության հիմնադրամի, “Ինտերնյուս” ցանցի եւ Երեւանի մամուլի ակումբի կողմից` Միացյալ Նահանգների զարգացման գործակալության աջակցությամբ:

Օգտագործվել են ոչ միայն հետազոտության համար ավանդական դարձած հարցման մեթոդը, այլեւ ֆոկուսխմբային քննարկումներն ու մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ խորացված հարցազրույցները:

Հետազոտությունն անցկացնողները նշում են, որ հիմնական գաղափարը ավանդական եւ այլընտրանքային լրատվամիջոցների զարգացման միտումների բացահայտումն էր:

Advertisements
%d bloggers like this: