Կխոսեն հայ եւ թուրք անիմատորները

A1Plus.am

Սեպտեմբերի 15-18-ը Երեւանում անցկացվում է «Եկեք խոսենք» դասընթացը: Որպես աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը ԵՀՀ-ն և «ՌեԱնիմանիա» Երևանյան միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը առաջին անգամ կհամախմբեն հայ և թուրք անիմատորների` միմյանց հետ ծանոթացնելու, փորձի փոխանակման և հետագա համագործակցության զարգացման նպատակով:

Ըստ կազմակերպիչների՝ դասընթացը կնպաստի Հայաստանում և Թուրքիայում անիմացիայի ավանդույթների վերաբերյալ տեղեկատվության երկուստեք բարձրացմանը, ինչպես նաև կստեղծի Հայաստանի և Թուրքիայի անիմատորների համագործակցող խմբեր:

Ամեն երկիր ներկայացնում է երեք անիմատորներ:

Հայաստանից իրենց ֆիլմերը կներկայացնեն անիմատորներ Նաիրա Մուրադյանը, Լիլիթ Ծատուրյանը և Հասմիկ Հովհաննիսյանը:

Թուրքիայից եկել են Մուրադ Թահանը, Ջանդենիզ Սահինը և Տուրգուտ Ակաչիկը:

Հայերին և թուրքերին միմյանց հետ շփվելու հարցում միջնորդական առաքելություն է իրականացնում ԱՄՆ-ից անիմատոր, փորձագետ Մաքս Հովարդը:

Advertisements
%d bloggers like this: