arteria.am. Որտեղ քննադատությունն առողջ է

Aysor.am

Օրեցօր շատանում են նոր հրատարկվող գրքի, կազմակերպվող ցուցադրության, ֆիլմերի, երաժշտության, փողոցի ցուցանակների ու գովազդների մասին հնչող տրանսպորտային թևավոր խոսակցությունները, որոնք ինչպես ծնվում, այնպես էլ մեռնում են:

Հենց այդ խոսակցությունները մեկնաբանությունների, առողջ քննադատությունների վերածելուն և բոլորին տեսանելի դարձնելուն է ուղղված «arteria.am» կայք-ամսագիրը, որի շնորհանդեսը կայացավ այսօր` Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

Կայքը ստեղծվել է «Հայ Գրքի Կենտրոն» մշակութային ՀԿ-ի կողմից` «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) աջակցությամբ:

Իր ողջույնի խոսքում «Հայ Գրքի Կենտրոն» մշակութային ՀԿ-ի նախագահ Մկտիչ Մաթևոսյանը, ով նաև կայքի «ակտուալ ա» էջի պատասխանատուն է, ասաց, որ կայքի մտահղացումը ծնվել է անցյալ տարի` «Դարձ առ գիրք» փառատոնի ժամանակ.

«Բարձրաձայնվեց, որ քննադատության պակաս կա և որոշվեց այդ բացը լրացնել: Սկզբում մտածում էինք, որ տպագիր լինի` ամսագրի կամ թերթի տեսքով, հետո «Եվրասիայի» օգնությամբ ու շնորհիվ մտանք ինտերնետ դաշտ, ինչը, կարծում եմ, ավելի արդյունավետ է»:

Կայք-ամսագրի «Ակտուալ ա», «Ռևիզոր», «Եվ», «Բադաբադա՞» և «Մառան» խորագրերը բացահայտում են, որ «մշակույթ» անվանման տակ օր օրի ջնջվում են գույները, խզվում են ձայները, ես-երը դադարում են անհատականություններ լինելուց և որպես դեղատոմս առաջարկում դրանց դեմ ակտիվացող արձագանքը, որը հնարավորություն է տալիս սպանել նույնություն ու թափանցել տարբերությունների մեջ:

Հատկապես հետաքրքրական ու կարևոր է կոմիկսների շարքը, քանի որ, Մ. Մաթևոսյանի խոսքերով, խոսքի ու նկարի համակցումն ավելի խոսուն է:

Advertisements
%d bloggers like this: