Կյանքն իմ աչքերով

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Եվրասիա համագործակցության հիմնադրամի Երևանի Երիտասարդական բանկի նախաձեռնությամբ Երևանի հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրում տարբեր ծրագրեր են իրականացվում՝ փորձելով նպաստել կրթահամալիրի սաների զբաղվածության խնդրի լուծմանը, ինչպես նաև նրանց ստեղծագործական ունակությունների զարգացմանը:Այդ նպատակով անցյալ տարի կրթահամալիրում բացվել է գորգագործության, իսկ այս տարի` նկարչության խմբակ: Հոկտեմբերի 28-ին կազմակերպված «Կյանքն իմ աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված էին կրթահամալիրի սաների ստեղծագործությունները: Շրջապատի վերաբերյալ իրենց պատկերացումները նրանք արտահայտել էին գեղեցիկ նկարներով:

«Այս կրթահամալիրի սաները տարբեր խնդիրներ ունեն,մեր նպատակն է, որ նրանք ինտեգրվեն, դուրս չմնան հասարակությունից:Մեկ տարվա ընթացքում նրանք շատ են փոխվել, հիմա փորձում են շփվել, մեծ ոգևորությամբ ու եռանդով մասնակցում են խմբակների աշխատանքներին, դա մեզ շատ է ուրախացնում»,-իր տպավորություններն է ներկայացնում Երևանի Երիտասարդական բանկի համակարգող Գայանե Ասատրյանը:

Երևանի հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրում կազմակերպված ցուցահանդեսին հրավիրված էին նաև Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչները:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը կարևոր առաջընթաց է համարում այն հանգամանքը,որ կրթահամալիրի սաները ավելի նախաձեռնող են դարձել.«Նրանք ոչ միայն կարողացել են գեղեցիկ աշխատանքներ ստեղծել,այլև մեծ ոգևորությամբ ներկայացնում են իրենց ստեղծագործությունները, նույնիսկ նրանք,ովքեր հաղորդակցվելու, խոսելու հետ կապված խնդիրներ ունեն: Սա մեծ առաջընթաց է»:

Advertisements
%d bloggers like this: