Հայտնի են Եվրոպական արժեքներին նվիրված դրամաշնորհների հաղթողները

YerevanYouthbank

Նոյեմբերի 4-ին Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ Երևանի Երիտասարդական Բանկի դրամաշնորհների հանձնման պաշտոնական արարողությունը: Ամիսներ առաջ Երևանի Երիտասարդական Բանկը հայտարարել էր դրամաշնորհներ` նվիրված եվրոպական երիտասարդկաան արժեքներին: Քննարկումների արդյունքում Երևանի Երիտասարդական բանկը ֆինանսավորեց շուրջ 8 ծրագիր, որոնք կիրականացվեն այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Եվրոպական երիտասարդական արժեքներին նվիրված դրամաշնորհային մրցույթ հայտարարելու հիմնական նպատակն էր երիտասարդության շրջանում տարածել եվրոպական արժեքների և դրանց բնորոշ մոտեցումների և գործողությունների մասին ադեկվատ տեղեկատվություն և խթանել դրանց լավագույն փորձի կիրառումը Հայաստանում:

Դրամաշնորհների հանձնման արարողությանը ներկա էին ծրագրի շահառուները, նախկինում իրականացված ծրագրերի հեղինակները, Երիտասարդական Բանկի անդամներն ու բանկի հավատարիմ ընկերները:

Դրամաշնորհների հանձնումից հետո, հաղթող ծրագրերի հեղինակները մանրամասն ներկայացրեցին իրենց ծրագրերը, դրանց հիմնական նպատակներն ու թիրախային խմբերը, ինչպես նաև պատմեցին իրենց գաղափարների առաջացման մասին:

Ծրագրի շրջանակներում ֆինանսավորված ծրագրերը բավականին տարբեր են: Առաջիկա ամիսներին նախատեսվում է Եվրոպական արժեքներին նվիրված տարաբնույթ տեսանյութերի նկարահանում և հեռուստատեսային հեռարձակում, ֆիլմերի նկարահանում, բացօթյա ցուցահանդեսներ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ, կար ու ձևի ուսուցում, թատերական ներկայացումներ, մանկական պատմվածքների մրցույթի անցկացում և այլն: Բոլոր ծրագրերի հեղինակները երիտասարդներ են:

Դրամաշնորհների հանձնումից հետո, Երիտասարդական Բանկի անդամները և նախկինում ծրագրեր իրականացրած երիտասարդները ներկայացրեցին իրենց իրականացրած ծրագրերը, դրանց արդյունքները և ազդեցությունը իրենց համայնքում:

Advertisements
%d bloggers like this: