Տեղի ունեցավ «Հայերի ներդրումն Oսմանյան կայսրությունում» գրքի շնորհանդեսը

Tert.am

(English version)

Հասմիկ Ստեփանյանի հեղինակած «Հայերի ներդրումն Oսմանյան կայսրությունում» գրքի շնորհանդեսն այսօր տեղի ունեցավ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ):
Մենագրությունում հեղինակը ներկայացնում է, որ Օսմանյան կայսրությունում հայերն ամենուր էին՝ պալատական, դիվանագիտական, վարչական, դատական, զինվորկան բնագավառներ, նաև արդյունաբերություն, արվեստ, առևտուր, սպորտ և այլն:

Շնորհանդեսին ներկա թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարևորելով գրքի նշանակութայունը՝ նկատեց, որ սա առաջին աշխատանքն է իր տեսակով, որը հիմք կհանդիսանա հետագա հետազոտութոյւների համար: Նա խնդրեց հաշվի առնել, թե որքան դժվար է եղել փաստեր հավաքելը: «Համոզված եմ, որ այն կունենա լայն արձագանք, ոչ միայն Հայաստանի գիտական շրջանում, այլ նաև ամբողջ աշխարհում»,- ասաց նա:
«Եվրասիա համագործակցության հիմնադրամի» տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը հատկապես կարևորեց գրքի թարգմանությունը տարբեր լեզուներով: «Կարևոր է թարգմանել, որից հետո արդեն պետք է տարածելու մասին մտածել: Կարևոր է, որպեսզի այն բացատրի աշխարհին, թե ինչու է մեզ համար այդքան կարևոր այս հարցը»,- ասաց նա: Մասնագիտությամբ թուրքագետը խոստովանեց, որ երբ գրիքին ծանոթացել է, առաջինն ինչ անցել է մտքով, այն է եղել, թե ինչքան քիչ են նմանատիպ գիտական աշխատանքները, որոնք ներկայացնում են մեր անցյալը:
Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև Արսեն արքեպսկոպոս Բերբերյանը, որ հայտատարեց, որ գրքում կարևոր եզրահանգումներ կան, որի վրա մեր պատմաբանները պետք է կենտրոնանան:
Բոլորովին վերջերս գալով Ստամբուլից հոգևորականը ներկայացրեց գրքի արձագանքը նաև այնտեղ, որը ոչ միայն բասցասական, այլ նաև դրական ձևով է արտահայտվել: Ինչպես արքեպիսկոպոսը, այնպես էլ մյուս ներկաները կարևորեցին գրքի թարգմանությունը, որն ըստ հոգևրականի, նախ պետք է սկսել թուրքերենից:
Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը փաստեց, որ այսօր Թուրքիայում ապրող հայերը քիչ բան գիտեն իրենց անցյալից և ցավով նշեց, որ հայերի ամուսնության 60%-ը խառն է: «Սա արդյոք մտահոգիչ չէ, հայերի համար: Վստահ եմ, որ այս գիրքը առիթ կհանդիսանա, որպեսզի մենք փաստացի խոսենք մեր իրավունքների մասին»,- ասաց նա:
Հանյարին խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծիք հայտնեց, որ մենք ավելի շատ աշխարհում ազդել ենք ոչ թե մեր պետությունով, այլ մեր ժողովրդով՝ ապրելով տարբեր պետություններում: Ուստի նա առաջարկեց, որ աշխարհում հայերի ունեցած ներդրումների մասին նյութեր մեր դասագրքերում նույնպես ներառվեն: «Երկու հարյուր հատորանոց պատմության գիրք պետք է ունենալ, որտեղ կներկայացվեն հայերը Չիանստանում, հայերը Ռուսաստանում և մյուս քաղաքներում: Այո, պետք է շատ ֆինանսներ ծախսել, որպեսզի հիշեցնենք, թե ինչ ունեինք, և կորցրեցինք»,- ասաց նա և շեշտեց, որ «Առաջ գնալու համար պատմությունն ամենից հզոր զենքն է»:
Հեղինակն իր խոսքում շնորհակալ եղավ գնահատականների համար, նշեց, որ կարևորը գիրքն է, իսկ հեղինակի խնդիրն արդեն երկրորդական և երրորդական: «Ուրախ կլինեմ, որ այս գիրքը օգտակար կլինի թե մեր և թե օտար ընթերցողին»,- ասաց նա:
Նշենք, որ «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» մենագրության հեղինակ Հասմիկ Ստեփանյանը շուրջ 40 տարի աշխատում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում: Նրա աշխատությունները բացառապես նվիրված են հայատառ թուրքերեն մշակույթին:
Ի դեպ, գիրքը նվիրված է Թուրքիայի Հայոց Պատրիարքարանի հիմնադրման 550-ամյա հոբելյանին

Advertisements
%d bloggers like this: