Ադրբեջանցուն անվանե՞լ թշնամի, թե՞ ոչ. քննարկում մեդիաոլորտի ներկայացուցիչների մեջ

Tert.am

Անկախ լրագրողի ցանկությունից, լրագրողը աշխատում է նաև ադբեջանական «շուկայի» համար: Այս մասին այսօր ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» կազմակերպած «Շփման գիծ» անունը կրող քննարկումների շարքի մեկնարկի ժամանակ:


«Անաչառ լրատվություն. ողջամտության սահման» խորագիրը կրող այսօրվա քննարկմանը մասնակցում էին նաև Արման Սաղաթելյանը` «Արմ ռադիո» ռադիոընկերությունից, Գեղամ Մանուկյանը ` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունից, և Նունե Սարգսյանը «Ինտերնյուս» ՀԿ–ից:
Գեղամ Մանուկյանը նշեց, որ այսօր ինքը և իր ղեկավարած լրատվամիջոցը չի օգտվում ադրբեջանական աղբյուրներից, քանի որ դա սխալ է: «Ինչպես պետք չէ կարծիք կազմել «Հայկական ժամանակ», «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերը կարդալով իշխանությունների մասին, այդպես էլ պետք չէ Ադրբեջանի մասին կարծիք կազմել ադրբեջանական լրատվամիրջոցներից»,- ասաց Գ. Մանուկյանը: Վերջինիս խոսքով այսօր Ադրբեջանին առավոտից-երեկո քննադատող լրատվամիջոցները իշխանական լրատվամիջոցներն են:
«Ինտերնյուս»-ի ներկայացուցիչ Նունե Սարգսյանն էլ իր հերթին անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին և լրատվամիջոցների դերին, ասաց, որ պետք չէ իրականացնել քարոզչություն, պետք է զբաղվել խաղաղության ձգտումով: Վերջինս նկատի ունի, որ ցանկալի չէ, երբ մեր լրատվամիջոցները գրում են թշնամի: Նունե Սարգսյանին էլ հակադարձելով Գեղամ Մանուկյանը նշում է, որ մենք չենք կարող գրել այլ բան, քան թշնամի, որովհետեև դիպուկահարից զոհվածը, զոհվել է թշնամու գնդակից:
Արման Սաղաթելյանն էլ նշեց, որ իր կարծիքով ոչ թե պետք է նման լրագրությամբ զբաղվել այլ հակառակը՝ հայրենասիրությամբ լցնել հասարակությանը և թշնամիներին անվանել թշնամի, բարեկամներին՝ բարեկամ:
Նշենք նաև, որ Հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ այս քննարկումները մաս են կազմում ` «Հայ-ադրբեջանական երկխոսություն նոր մեդիայի միջոցով» նախագծի:

Advertisements
%d bloggers like this: