Նոր Ֆիլմ` Մեծ հայրենադարձության ցավոտ հետեւանքների մասին

Aravot.am

Այսօր  «Ինտերնյուսում» ցուցադրվեց  Տիգրան Պասկեւիչյանի սցենարով, Արա Շիրինյանի նկարած  ֆիլմը, որը  ստեղծվել է «Դարձ ի շրջանս յուր» նախագծի շրջանակներում եւ պատմում է  1946-1949 թթ Մեծ հայրենադարձության մասին: Տիգրան Պասկեւիչյանը հիշեցրեց, որ նախագիծն ունի 2 բաղադրիչ` ֆիլմը եւ http://www.hayrenadardz.org  կայքը: Դրանք միմյանց լրացնելով,  փորձելու են լույս սփռել Մեծ հայրենադարձության եւ դրա ցավոտ հետեւանքների վրա:

«Դարձ ի շրջանս յուր» նախագիծը  իրականացվել է «Եվրասիա Համագործակցություն» հիմնադրամի դրամաշնորհով` «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում:

Տիգրան Պասկեւիչյանի խոսքով, մինչ օրս պարզ չէ, թե իրականում ինչ է եղել, ինչ պատմական նախադրյալներ կային, մանավանդ քիչ գրականություն կա հայրենադարձության մասին: Ֆիլմի հեղինակներնը հիմնականում օգտվել են Հովիկ Մելիքսեթյանի աշխատությունից, որ նվիրված  է բոլոր  ներգաղթերին: Օգտագործվել են Սուրեն Բուրսալյանի, Հարութ Պարսամյանի եւ այլոց հուշերը, Թոմ Մուրադյանի «ԿԳԲ, բասկետբոլ եւ սեր» գիրքը, տեսագրել են 40 մարդու: Ընդ որում հայրենադարձության հետեւանքները ականատեսի աչքերով պատմող այդ մարդկանց միջին տարիքը 75-78 է: Ստեղծագործական խումբը ֆիլմի վրա աշխատել է 1 տարի, նկարահանումներն իրականացվել են նաեւ ԱՄՆ-ում եւ Լիբանանում: Հեղինակները խոստովանում  են, որ ֆիլմի մի քիչ մռայլ է, բայց ներկայացված է իրականությւոնը, մանավանդ Հայաստան արտագաղթողներին հայրենիքի մասին հայտնի է եղել ընդամենը այն, որ Խորհրդային Միությունը, որի կազմում Հայստանն էր, հաղթել է Ֆաշիստական Գերմանիային: Նրանք գաղափար  անգամ չեն ուցել տիրող ռեժիմի, Խորհրդային Հայաստանի սոցիալ-տնռեսական վիճակի եւ այլնի մասին: Հետո են հասկացել, որ հայրենիքն ամենեւին էլ դրախտավայր չէ:

«Մեծ հայրենադարձությունը, որը կազմակերպվեց համաշխարհային երկրորդ պատերազմից հետո,ուներ երեք հիմնական պատճառ, որոնցից յուրաքանչյուրի առաջնայնությունը մինչ օրս պարզվածչէ: Առաջինը պատերազմի հաղթողի` Սովետական Միության եւ Թուրքիայի հետպատերազմյանշրջանի հարաբերություններն են: ԽՍՀՄ-ը հաղթողի դիրքերից պետք է փորձեր վերնայել Ռուսաստանիեւ Թուրքիայի միջեւ նախապես կնքված պայմանագիրը եւ Սովետական Հայաստանին վերադարձնելԿարսի նահանգը: Քաղաքական եւ դիվանագիտական պատրվակներից բացի, այս գործին պետք էծառայեր նաեւ աշխարհասփյուռ հայերին Հայրենիքում հավաքելու հրամայականը: ԵրկրորդըԽորհրդային Հայաստանի այդ ժամանակվա դեմոգրաֆիկ վիճակն էր, որը կարող էր հանգեցնելհանրապետության կորստին: Բնակչության նվազ քանակը (ՀԽՍՀ-ն 300 հազար զոհ էր տվելպատերազմում) Հայաստանը Վրաստանի կամ Ադրբեջանի կազմում ինքնավարություն դարձնելու լուրջնախապայման էր: Մեխանիկական աճի միջոցով պետք էր վերականգնել դեմոգրաֆիական բալանսըեւ պահպանել Հայաստանի «սուվերենությունը»: Երրորդ պատճառը Սովետական Միությանվարկանիշի ամրապնդումն էր: Պատերազմի հաղթողը պետք է ցույց տար, որ կոմունիստականհասարակարգը հմայիչ միջավայր է եւ որ հարյուր հազարավոր մարդիկ խանդավառ ոգեւորությամբձգտում են ընդունել սովետական քաղաքացիություն:
Երեք պատճառներից որն է ճիշտ, թողնենք պատմաբանների դատին: Փաստ է, սակայն, որսովետաթուրքական սահմանը մնաց անփոփոխ, որ նախապես հայտարարված 300-500 հազարհայերից ներգաղթելու հնարավորություն ստացավ միայն 95 հազարը, իսկ վարկանիշի ամրապնդմանմարմաջը հանգեցրեց հազարավոր մարդկանց անձնական ողբերգության»,– ասվում է ֆիլմում:

Երեք պատճառներից որն է ճիշտ, թողնենք պատմաբանների դատին: Փաստ է, սակայն, որսովետաթուրքական սահմանը մնաց անփոփոխ, որ նախապես հայտարարված 300-500 հազարհայերից ներգաղթելու հնարավորություն ստացավ միայն 95 հազարը, իսկ վարկանիշի ամրապնդմանմարմաջը հանգեցրեց հազարավոր մարդկանց անձնական ողբերգության»,- ասվում է ֆիլմում:

Ներգաղթողներին ոգեւորել էր մասնավորապես  Ստալինի հետ Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ Գեւորգ Չորեքչյանի հանդիպումը, որը իրավունք տվեց հրավիրել Ազգային եկեղեցական ժողով ու ընտրել կաթողիկոս: Հայաստան ներգաղթող հայերը չգիտեին, որ միֆ են իրենց վերադարձի հետ պատմական հայրենիքի հողերի վերադարձի մասին գեղեցիկ պատմությունները:

Տիգրան Պասկեւիչյանը ֆիլմի ցուցադրությունից հետո կայացած քննարկման ժամանակ ասաց, որ Հայաստան ներգաղթած 90000 հայերից 77000-ը, ըստ չճշտված տվյալների, արտագաղթել է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Advertisements
%d bloggers like this: