Բրյուսովի անվան համալսարանում կբացվի թարգմանչական կենտրոն

Armenpress.am

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում մարտի 13-ին կբացվի թարգմանչական կենտրոն` Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համալսարանից, թարգմանչական կենտրոնի հիմնական նպատակն է ստեղծել ուսանողների համար թարգմանչական գործունեության տեսական գիտելիքներ և պրակտիկ փորձ ձեռք բերելու համար անհրաժեշտ միջավայր: Կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը և հատուկ համակարգչային ծրագրերի օգտագործումը, ինչպես նաև որակյալ մասնագիտական գրականության առկայությունը հնարավորություն կտան ուսանողներին հմտանալ թարգմանչական գործում և արդեն իսկ ուսումնական գործընթացի շրջանակներում ձեռք բերել աշխատանքային փորձ:

ԵՊԼՀ թարգմանչական կենտրոնը ստեղծվել է Շվեդիայի Միջազգային Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորված և ԵՀՀ կողմից իրականացվող «Եվրոպա» ծրագրի շրջանակներում: «Եվրոպա» ծրագիրը նպատակ ունի նպաստել ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրի արդյունավետ իրագործմանը  Հայաստանում:

Advertisements
%d bloggers like this: