Ինչպես են լուսաբանել հայ-թուրքական հարցը

A1plus.am

(English version)

Վաղը Երևանի մամուլի ակումբը (ԵՄԱ) քաղաքացիական հասարակությանը և ԶԼՄ-ներին կներկայացնի «Հայաստանի և Թուրքիայի ԶԼՄ-ների կողմից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լուսաբանման հիմնական միտումները» որակական հետազոտության հիմնական արդյունքները։

Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լուսաբանումը Հայաստանի և Թուրքիայի տասը լրատվամիջոցներում 2008 թ. օգոստոսից մինչև 2010 թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։

ԵՄԱ-ը և Իզմիրի Տնտեսական համալսարանի հաղորդակցության ֆակուլտետը (Թուրքիա) ուսումնասիրությունն իրականացրել են 2011 թ-ին՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ` կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկված են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը:

Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են հետևյալ խնդիրները. որքա՞ն ուշադրություն են դարձրել Հայաստան-Թուրքիա հարաբերություններին յուրաքանչյուր երկրի ԶԼՄ-ները, ինչպե՞ս են լուսաբանման վրա ազդել քաղաքական գործընթացները, որո՞նք են եղել հարևան երկրի շուրջ տեղեկատվության աղբյուրները, և յուրաքանչյուր երկրի կյանքի ո՞ր ոլորտներն են արժանացել լրատվամիջոցների ուշադրությանը։ Հետազոտության արդյունքների և առաջարկների ամփոփագիրը կտրամադրվի միջոցառման ընթացքում:

Հետազոտության քանակական վերլուծության հատվածը, որի շրջանակներում դիտարկման է ենթարկվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լուսաբանումը 2011 թ. հոկտեմբերից 2011 նոյեմբերի 15-ը, այժմ գտնվում է ամփոփման փուլում և կներկայացվի ս.թ. հունիսին։

Advertisements
%d bloggers like this: