ՀՀ ԶԼՄ-ները ներկայացրել են 3088, Թուրքիայինը՝ 1607 հրապարակում

Aysor.am

Երևանի մամուլի ակումբը (ԵՄԱ) այսօր ներկայացրեց «Հայաստանի և Թուրքիայի ԶԼՄ-ների կողմից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լուսաբանման հիմնական միտումները» հետազոտության հիմնական արդյունքները։

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է Հայաստանի և Թուրքիայի տասը լրատվամիջոցների գործունեությունը 2008թ. օգոստոսից` մինչև 2010թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում։ Ուսումնասիրությունն առավել արդյունվետ դարձնելու համար նշված ժամանակաշրջանից ընտրվել են նաև ավելի կարճ ժամանակահատվածներ՝ 15 օրից` մինչև երկու ամիս։

Ուսումնասիրությունը կատարել է ԵՄԱ-ն և Իզմիրի Տնտեսական համալսարանի հաղորդակցության ֆակուլտետը 2011թ.՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելամանը» ծրագրի շրջանակներում։

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։ Ծրագրում ընդգրկված են Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը և Հայաստանի արդյունբերողների և գործարարներին (գործատուների) միությունը
Հետազոտության ընթացքում ուշադրություն է դարձվել այն խնդրին, թե ինչպե՞ս է ԶԼՄ-ների լուսաբանման վրա ազդել քաղաքական գործընթացները, յուրաքանչյուր երկրի կյանքի ո՞ր ոլորտներն են արժանացել լրատվամիջոցների ուշադրությանը։

ԵՄԱ հետազոտող Արտակ Այունցը ներկայացնելով հետազոտության արդյունքները նշեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հայաստանյան ԶԼՄ-ների կողմից ավելի մեծ ուշադրության են արժանացել։ Ուսումնասիրված ժամանակահատվածում Հայաստանի ԶԼՄ-ներում ներկայացվել է 3088, իսկ Թուրքիայ՝ 1607 հրապարակում։

Նշվեց, որ հետազոտության քանական վերլուծության հատվածը, որի շրջանակներում դիտարկման է ենթարկվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լուսաբանումը 2011թ. հոկտեմբերից` մինչև նոյեմբերի 15-ը, դեռևս գտնվում է ամփոփման փուլում և կներկայացվի հունիսին։

Advertisements
%d bloggers like this: