Մինչեւ հուլիս պատրաստ կլինի հայ-թուրքական արտադրության 4 ֆիլմ

yerkir.am

Ապրիլի 12-13-ը Ստամբուլում` Ստամբուլյան միջազգային կինոփառատոնի ընթացքում, կանցկացվի սեմինար` հայ-թուրքական համատեղ կինոարտադրության հերթական նախագծերին ծանոթանալու համար: Սեմինարի ընթացքում կինոգործիչները կներկայացնեն իրենց ծրագրերը, որից հետո նույնատիպ սեմինար կանցկացվի նաեւ Երևանում` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում:

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը, համագործակցելով«Անադոլու Քյուլթուր» թուրքական ոչ կառավարական կազմակերպության հետ, իրականացնում է հայ-թուրքական համատեղ ֆիլմեր նկարահանելու նախագիծ, իսկ նկարահանված ֆիլմերը ցուցադրվում են «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում:

Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ անցած տարվա սեմինարի արդյունքում այժմ ընթացքի մեջ են 4 ֆիլմերի նկարահանման աշխատանքներ.«Հույս ունենք, որ մինչեւ հուլիս ֆիլմերը պատրաստ կլինեն: Անցած տարի համատեղ արտադրության 5 ֆիլմ ցուցադրվեց»:

Հարությունյանը տեղեկացրեց, որ հատուկ հանձնաժողովը կընտրի 10-ական կինոնախագիծ, որոնք կմասնակցեն յուրաքանչյուր հանդիպմանը: Երկու հանդիպումների ընթացքում հաղթած լավագույն նախագծերը (մեկական) կստանան 10.000 ԱՄՆ դոլար, որը կհատկացնի «Եվրասիա»համագործակցության հիմնադրամը:

Ընդունվում են կարճամետրաժ խաղարկային, վավերագրական և լիամետրաժ խաղարկային կինոնախագծեր:

Advertisements
%d bloggers like this: