Կարսում հայ եւ թուրք գործարարները համագործակցության նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել (ֆոտոռեպորտաժ)

News.am

(English version)

Թուրքիայի Կարս քաղաքում հունիսի 16-ին շարունակվել է հայ-թուրքական գործարար 3-րդ համաժողովի աշխատանքները:  Ինչպես Կարսից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, հունիսի 15-ին սկսված գործարար համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել հայ եւ թուրք գործարարների ակտիվ շփումներ: (ֆոտոռեպորտաժ)

B to B ձեւաչափով իրականացված հանդիպումների ժամանակ երկու երկրների գործարարների մի մասին հաջողվել է նախնական պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցության վերաբերյալ:

Հանդիպումներին ներկա են գտնվել նաեւ Հայ եւ թուրք գործարարների տեղեկատվության եւ աջակցության կենտրոնի (ICE) ներկայացուցիչները, ովքեր կողմերին առաջարկել են ձեռնարկություններ հիմնելու աջակցություն եւ իրավական տեղեկատվություն՝ մասնավոր բիզնես խնդիրների վերաբերյալ:

Խորհրդաժողովի ժամանակ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի համակարգող Արմեն Մելքոնյանը ներկայացրեց երկու երկրների միջեւ առկա առեւտրաշրջանառությունը, դրա ծավալները եւ ոլորտները:

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, ՀԱԳՄ-ի, Երեւանի մամուլի ակումբի եւ ICHD-ի կողմից կազմակերպված հայ-թուրքական 3-րդ գործարար համաժողովին մասնակցեցին մոտ 70 գործարարներ Հայաստանից եւ Թուրքիայից:

Մասնակիցները ներկայացրել են հիմնականում շինարարության, հանքարդյունաբերության, ոսկերչության, ձկնաբուծության, կահույքի արտադրության,  տուրիզմի եւ բեռնափոխադրումների ոլորտները:

Նշենք, որ հայ-թուրքական 1-ին եւ 2-րդ գործարար համաժողովները կայացել են 2011-ի հուլիս եւ նոյեմբեր ամիսներին Երեւանում, որին մասնակցել են երկու երկրներից մոտ 100 գործարար:

Advertisements
%d bloggers like this: