Կարսում ավարտվել է հայ-թուրքական 3-րդ գործարար խորհրդաժողովը

Armenpress.am

(English version)

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարսում ավարտվել է Եվրասիական համագործակցության հիմնադրամի, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության, Երեւանի մամուլի ակումբի եւ ICHD կազմակերպության ֆինանսական աջակցությամբ հունիսի 5-ին մեկնարկած հայ-թուրքական 3-րդ խորհրդաժողովը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով gazetekars.com լրատվական կայքը, խորհրդաժողովի շրջանակում ակտիվ շփումներ են տեղի ունեցել հայ եւ թուրք գործարարների միջեւ, ինչի արդյունքում համագործակցության ուղղությամբ համաձայնություն է ձեռք բերվել: Հանդիպումներում համատեղ ձեռնարկումներ եւ իրավական խորհրդատվություն իրագործելու առաջարկությամբ հանդես է եկել Հայ եւ թուրք գործարարների տեղեկատվական եւ աջակցության կենտրոնը (ICE):

Խորհրդաժողովի ժամանակ երկու երկրների միջեւ առկա առեւտրային ծավալի եւ հատվածային պատկերի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես է եկել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության «Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացմանն աջակցության» նախագծի համակարգող Արմեն Մելքոնյանը: Խորհրդաժողովին մասնակցել են Հայաստանի եւ Թուրքիայի շինարարության, հանքարդյունաբերության, ոսկերչական, ըմպելիքների, կահույքի արտադրության, զբոսաշրջության եւ տրանսպորտի հատվածները ներկայացնող մոտ 70 գործարարներ:

Հայ-թուրքական առաջին եւ երկրորդ գործարար խորհրդաժողովը տեղի է ունեցել Երեւանում 2011 թ-ի հուլիս եւ նոյեմբեր ամիսներին, որին երկու երկրներից մոտ 100 գործարարներ են մասնակցել: Կարսի խորհրդաժողովում ելույթ է ունեցել նաեւ թուրքական կողմը ներկայացնող Կովկասի մշակութային հետազոտությունների կենտրոնի համանախագահ Ալիջան Ալիբեյօղլուն:

Advertisements
%d bloggers like this: