1 Comment

Հայ և թուրք երիտասարդ կինոգործիչները հանդիպեցին Երևանում

Lragir.am

(English version)

Հուլիսի 9-11-ը «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցած Հայաստան Թուրքիա կինոպլատֆորմի Երևանյան աշխատաժողովին Հայաստանից և Թուրքիայից մասնակցեցին ինը կինոգործիչներ: ՀԹԿՊ նախընտրական հանձնաժողովը ընտրեց 25 հայտադիմումներից ինը կինոնախագիծ (4-ը Թուրքիայից, 5-ը Հայաստանից)` մրցակցելու 10.000 ԱՄՆ դոլարի համար:

Մասնակից կինոնախագծերն են՝

1. Հին սոսու ճյուղ, ռեժ. Մարիամ Օհանյան, պրոդ. Տունա Ելմազ, Հայաստան

2. Երկխոսություն, ռեժ./պրոդ. Արսեն Առաքելյան, Հայաստան

3. Փնտրելով Մանուկին, ռեժ. Էրդալ Բիլիջի, պրոդ. Դիլեկ Այդըն, Թուրքիա

4. Մանուկի ճանապարհորդությունը, ռեժ. Օզլեմ Սարիյըլդըզ, պրոդ. Օսման Շիշման, Թուրքիա

5. Իմ և քո կիրակին, ռեժ./պրոդ. Գագիկ Ղազարէ, Հայաստան

6. Մի կյանք, մի սեր, ռեժ. Գագիկ Հարությունյան, համապրոդ. Սոնա Գրիգորյան և Օզլեմ Սարիյըլդըզ, Հայաստան/Թուրքիա

7. Սալըմ Աբդուլ-Քարիմ, ռեժ. Աշոտ Մկրտչյան, պրոդ. Անահիտ Մկրտչյան, Հայաստան

8. Լուռ շիրիմներ, համառեժ./համապրոդ. Զեյնել Կոչ և Չենկ Օրթուլու, Թուրքիա

9. Ծիածան, ռեժ. Դերիա Դուրմազ, պրոդ. Եոէլ Մարենդա, Թուրքիա

Եռօրյա աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին երկու դեռևս անավարտ կինոնկարներ՝ «Հոյակապ է, շատ հրաշալի- Ամերիկայից Բիթլիս » ( ռեժ. Լուսին Դինք, պրոդ. Սոներ Ալպեր) և «Հետ դեպի Գյուրյուն» (ռեժ. Ադրինե Գրիգորյան, պրոդ. Կարա Մարսթն), տեղի ունեցան անհատական հանդիպումներ հայ և թուրք կինոգործիչների և դասընթացավարների միջև, ինչպես նաև Եվրոպայում կինոարտադրության ֆինանսավորման հայթայթման և աջակցության վերաբերյալ դասախոսություն: Այնուհետև մասնակիցները ներկայացրեցին իրենց կինոնախագծերը ՀԹԿՊ ժյուրիի անդամներին:

Հուլիսի 11-ին աշխատաժողովը եզրափակող մրցանակաբաշխության ընթացքում հաղթող ճանաչվեց «Մանուկի ճանապարհորդությունը»կինոնախագծի հեղինակ Օզլեմ Սարիյըլդըզը, որն արժանացավ 10.000 ԱՄՆ դոլար մրցանակին:

Կազմակերպիչները հյուրնկալել էին երեք թուրք լրագրողների՝ Բերկե Գոլ (Ալտյազի ամսագիր), Սենայ Այդեմիր (Ռադիկալ օրաթերթ), Օլկան Օզյուրթ (Սաբահ թերթ), որոնք լուսաբանեցին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի և Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի ամբողջ ընթացքը:

ՀայաստանԹուրքիա կինոպլատֆորմը ծնվել է 2008 թ-ին Անադոլու Քյուլթուրի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջև համագործակցության արդյունքում ` նպատակ ունենալով ստեղծել ընդհանուր ցանց, որի միջոցով երկու երկրների կինոռեժիսորները կկարողանան համագործակցել և միասին ֆիլմեր ստեղծել: Իր ստեղծումից ի վեր ՀԹԿՊ-ն աջակցել է հայ և թուրք կինոռեժիսորների 12 ֆիլմերի ստեղծմանը:

Վերջին երկու տարիների ընթացքում ՀԹԿՊ-ին աջակցում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագիրը, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, ինչպես նաև Թուրքիայում գտնվող մի շարք գործընկերների կողմից, ներառյալ Անադոլու Քյուլթուրը:
***

ԱՄՆ ՄԶԳ-ն և կոնսորցիումի անդամներն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը՝ խթանելով քաղաքացիական հասարակության համագործակցությունը, հիմնելով գործարարների և պրոֆեսիոնալների ցանցեր և զարգացնելով եղած համագործակցության օրինակները, ինչպես նաև սատարելով երկու  ժողովուրդների միջև փոխըմբռնման ձևավորմանը և խորացմանը, տարածաշրջանում խաղաղության և տնտեսական ինտեգրման հասնելու նպատակով:

Տեղեկատվությունը տրամադրել է ‘Ոսկե ծիրան’ կինոփառատոնի մամուլի ծառայությունը:

Advertisements

One comment on “Հայ և թուրք երիտասարդ կինոգործիչները հանդիպեցին Երևանում

Comments are closed.

%d bloggers like this: