1 Comment

Հայ և թուրք երաժիշտները միասին հանդես կգան Ստամբուլում ու Բեռլինում

Tert.am

(English version)

Հայ և թուրք երիտասարդ երաժիշտներից կազմված Թուրք-հայկական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը կրկին հանդես կգա բեմում՝ այսօր երեկոյան Ստամբուլի Բոսֆորի համալսարանի Գարանտիի մշակութային կենտրոնի բեմում, իսկ օգոստոսի 3-ին՝ Բեռլինում, հայտնում է Hurriyet-ը:

Նվագախմբում ընդգրկված է Թուրքիայի և Հայաստանի 56 երիտասարդ երաժիշտների: Որպես խմբավար հանդես կգա Աքբանքի Կամերային նվագախմբի խմբավար Ջեմ Մանսուրը, իսկ մենակատարը կլինի դաշնակահար Աշոտ Խաչատրյանը: Ծրագրում՝ Բեթհովեն, Ալեքսանդր Սպենդիարյան, Ֆերիթ Թյուզուն:

Երկու երկրների երաժիշտները հուլիսի 23-ից փորձեր են անցկացնում:

Առաջին անգամ հայ և թուրք երիտասարդ երաժիշտները համատեղ ելույթ էին ունեցել 2010-ի հուլիսին՝ Բոսֆորի համալսարանի և Անադոլու Քյուլթուր կազմակերպության աջակցությամբ: Նախաձեռնության հեղինակներն էին Ջեմ Մանսուրը և Նվարդ Անդրեասյանը, նպատակն էր երկու երկրների միջև խաղաղության հաստատմանը սատարելը:

Այս անգամ Ստամբուլում և Բեռլինում հայ-թուրքական ելույթի անցկացմանը աջակցում են նաև Գերմանիայի և Թուրքիայի ԱԳՆ-ները:

Advertisements

One comment on “Հայ և թուրք երաժիշտները միասին հանդես կգան Ստամբուլում ու Բեռլինում

Comments are closed.

%d bloggers like this: