Հարցում. հայերին թշնամի են համարում ադրբեջանցիների 94 %-ը, իսկ ադրբեջանցիներին` հայերի 60%-ը

Mediamax.am

English version

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանում հարցվածների 94 %-ը թշնամի է համարում հայերին, իսկ Հայաստանում հարցվածների միայն 60%-ն է նմանատիպ զգացումներ տածում ադրբեջանցիների նկատմամբ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին են վկայում Եվրասիա համագործակցության հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) ծրագրի տարածաշրջանում իրականացվող ամենամյա հետազոտության արդյունքները:

ՀՌԿԿ-Հայաստանի տնօրեն Հեղինե Մանասյանն այսօր ասել է, որ «Կովկասյան բարոմետր» ծրագրի շրջանակներում 2011թ. իրականացված հետազոտության արդյունքները վկայում են, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծում մոտակա 2-5 տարիների ընթացքում ակնկալում է հայերի 11 եւ ադրբեջանցիների 24%-ը: Խաղաղ ճանապարհով խնդրի լուծումը Հայաստանում ավելի հավանական են համարում` 62%, քան Ադրբեջանում`52%, իսկ պատերազմական ճանապարհով հայերի`21%-ը եւ ադրբեջանցիների` 42%-ը:

Advertisements
%d bloggers like this: