Ստամբուլում կկայանա հայ-թուրքական քաղաքացիական համաժողով

Lragir.am

(English version)

Հոկտեմբերի 22-23-ին Ստամբուլում կկայանա համաժողով, որին կմասնակցեն Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության ավելի քան 50 ներկայացուցիչներ և փորձագետներ` քննարկելու ոչ պետական դերակատարների նշանակությունը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում:

Համաժողովը կմեկնարկի 2012 թ-ի հոկտեմբերի 22-ին, 14:00, «Հիլթոն Ստամբուլ» հյուրանոցում:

Համաժողովը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում: Այն կամփոփի ծրագրի երկամյա աշխատանքի արդյունքները, ձեռքբերումները և քաղած դասերը, ինչպես նաև հնարավորություն կընձեռի քննարկելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացում ոչ պետական դերակատարների մասնակցության ռազմավարությունները:

Advertisements
%d bloggers like this: