Լրագրողական մրցույթ` «Նոր բովանդակություն` նոր տեխնոլոգիաների միջոցով»

Armenpress.am

«Եվրասիա համագործակցություն հիմնադրամը» «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում հայտարարել է դրամաշնորհային ծրագրերի բաց մրցույթ «Նոր բովանդակություն` նոր տեխնոլոգիաների միջոցով» թեմայով: «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ եւ բազմակարծիք լրատվությունը` ավանդական եւ այլընտրանքային միջոցներով` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ»-ից, ծրագիրը համատեղ իրականացնում են «Ինտերնյուս Նեթուորք»-ը (ԱՄՆ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երեւանի մամուլի ակումբը եւ մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը: Ծրագիրը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցութամբ: Մրցույթի նպատակն է խրախուսել նորարարական նյութերի պատրաստումը` նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:

Պատրաստված նյութերը պետք է անդրադառնան սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կարեւորագույն զարգացումներին: Առավելությունը կտրվի այն առաջարկներին, որոնք իրականացվելու են նոր եւ բազմազան տեխնոլոգիաների կիրառմամբ: Մրցույթն իրականացվելու է հեռուստատեսային, տպագիր, ռադիո եւ online լրատվամիջոցների կողմից նորարարական ծրագրերի պատրաստման շրջանակներում:

Advertisements
%d bloggers like this: