Տեղի ունեցավ «Ուլիսես-2» պատմվածքի մրցույթների մրցանակաբաշխությունը

Ardarutyun.am

Դեկտեմբերի 5-ին ամփոփվեցին «Դպրոցական բլոգ» նախագծի հայտարարած «Ուլիսես-2» և iRegion լրագրության հարթակի պատմվածքի մրցույթների մրցանակաբաշխությունը։ Մրցույթը «Ուլիսես» է կոչվել ի պատիվ Ջեյմս Ջոյսի «Ուլիսես-» վեպի, որը հայերեն է թարգմանվել անցած տարի։

Մրցույթի գլխավոր մրցանակը 30 հազար դրամ է, կա նաև ընթերցողի համակրանք շահած մրցանակ, ինչպես նաև«Ուլիսես» մրցանակ, որը սահմանել է համանուն վեպի թարգմանիչ Սամվել Մկրտչյանը։

Այս նախագիծը մեկնարկել է 2011 թվականի մարտին, ինչն էլ Հայաստանի տարբեր մարզերի երեխաների համար դարձել է հարթակ, որտեղից նրանք խոսում են իրենց հուզող խնդիրների մասին, ինչպես նաև ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների, խտրականություն գնահատականների հարցում , սիրո, ընկերության և այլ թեմաների մասին։

Նախագիծը ձեռք է բերել մեծ ժողովրդականություն, ինչն էլ հաշվի առնելով «Դպրոցական բլոգ» նախագիծն իրականացնող խումբը այն շարունակեցին նաև 2012 թվականին։ Մրցույթին մասնակցելու համար այս տարի դիմել է 26 հեղինակ և ստացվել է 30 պատմվածք։

Մրցույթում գլխավոր մրցանակը շնորհվեց Երևանից 17 -ամյա Ռուբինա Դավթյանին։ Նրա պատմվածքը ֆանտաստիկ ժանրի մեջ է «Հարաբերականության հատուկ տեսություն»։ Հատուկ մրցանակ տրվեց Ռոբերտ Պետրոսյանին` Դիլիջան, իսկ թեմատիկ մրցանակը Մերի Շառոյանին`Երևան։

«Դպրոցական բլոգի» պատմվածքի փորձը կիրառվեց նաև iRegion քաղաքացիական լրագրության նորաստեղծ հարթակի շրջանակներում, որտեղ նույնպես հայտարարվել է մրցույթ և ստացվել 11 պատմվածք 11 հեղինակների կողմից։ Այստեղ գլխավոր մրցանակը շնորհվեց Անահիտ Ալեքսանյանին, թեմատիկ մրցանակ` Բյուրակն Իշխանյանին և խրախուսական մրցանակ Անահիտ Բաղդասարյանին։

Զվարթ Խաչատրյան

Advertisements
%d bloggers like this: