Եվրասիա հիմնադրամը հայտարարում է ֆիլմերի մրցույթ

Lragir.am

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Ընտրությունների պատմությունը անկախ Հայաստանում (1990-2013)» խորագրով վավերագրական ֆիլմի արտադրության բաց մրցույթ:

 Մրցույթի նպատակն է ստեղծել մի վավերագրական ֆիլմ, որը կներկայացնի Հայաստանում 1990թ.-ից ի վեր անցկացված բոլոր խոշոր (նախագահական կամ խորհրդարանական) ընտրությունները կամ նրանց հետ կապված առանձին կարևոր դեպքերը, ընդգրկելով նաև առաջիկայում` 2013 թ. կայանալիք նախագահական ընտրությունները:

 Ֆիլմի տևողությունը` մինչև 60 րոպե: Խրախուսվում են ստեղծագործական ինքնատիպ մոտեցումները: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գործող ստեղծագործական միավորումները, կազմակերպություններն ու անհատների խմբերը:

 Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. դեկտեմբերի 24-ն է:

Advertisements
%d bloggers like this: