Գրական-երաժշտական երեկո-ցուցահանդես` «Ինտերվենցիա» խորագրով

lratvakan.am

Դեկտեմբերի 28-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Ինտերվենցիա» խորագիրը կրող գրական-երաժշտական երեկո-ցուցահանդեսը:Միջոցառման ծրագրում ներառված են երիտասարդական նկարչություն, գրականություն, ակադեմիական երաժշտություն:
Ինչպես նշեց ծրագրի մամուլի պատասխանատու Աստղիկ Հակոբյանը, երեկոյի ընթացքում կցուցադրվեն երիտասարդ նկարիչների աշխատանքները, գրողները կընթերցեն իրենց ստեղծագործությունները, իսկ երկրորդ բաժնում կլինի հինգ երաժշտական պրեմիերա. կհնչեն երիտասարդ կոմպոզիտորների վոկալ-գործիքային ստեղծագործությունները`գրված երիտասարդ բանաստեղծների տեքստերով:
Երեկոյի նպատակն է համախմբել արվեստի տարբեր ոլորտներում ստեղծագործող տաղանդավոր երիտասարդներին, հնարավորություն ստեղծել, որպեսզի ճանաչեն միմյանց և համագործակցեն,ինչպես նաև` հասարակությանը ներկայացնել պրոֆեսիոնալ արվեստ:
Միջոցառումը կազմակերպել են cultural.am կայքը և Հայաստանի գրողների միությունը`մշակույթի նախարարության և Երիտասարդական բանկի աջակցությամբ:

Advertisements
%d bloggers like this: