«Ինտերվենցիա». գրական-երաժշտական երեկո-ցուցահանդես

hetq.am

Այսօր՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Ինտերվենցիա» խորագիրը կրող գրական-երաժշտական երեկո-ցուցահանդեսը: Միջոցառման ծրագրում ներառված է  նկարչություն, գրականություն, ակադեմիական երաժշտություն:

Երեկոյի ընթացքում կցուցադրվեն երիտասարդ նկարիչների աշխատանքները, գրողները կընթերցեն իրենց ստեղծագործություններ, իսկ երկրորդ բաժնում կլինի հինգ երաժշտական պրեմիերա. կնչեն երիտասարդ կոմպոզիտորների վոկալ-գործիքային ստեղծագործությունները` գրված երիտասարդ բանաստեղծների տեքստերով:

Երեկոյի նպատակն է համախմբել արվեստի տարբեր ոլորտներում ստեղծագործող տաղանդավոր երիտասարդներին, հնարավորւթյուն ստեղծել, որպեսզի նրանք ճանաչեն միմյանց և համագործակցեն:

Advertisements
%d bloggers like this: