Հայաստանցիների 13 տոկոսն է գոհ ներքաղաքական զարգացումներից. հարցում

Hraparak.am

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանը` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ Նյու-Յորքի Կառնեգի կորպորացիայի աջակցությամբ այսօր ներկայացրել է Կովկասյան բարոմետրի 2012 թ-ի հարցման արդյունքները: Ըստ այս արդյունքների, ներքաղաքական խնդիրներից ամենադժգոհը Հայաստանն է:

Հայաստանի հարցվածների միայն 13 տոկոսն է, որ կարծում է թե Հայաստանում ներքին քաղաքականությունը զարգանում է ճիշտ ուղղությամբ: 40 տոկոսը կարծում է , որ քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ չի զարգանում: Պատկերն այլ է Վրաստանում եւ Ադրբեջանում: Վրաստանում հավանություն են տալիս ներքին քաղաքականությանը 51 տոկոսը, որը որ շատ նշանակալից է»:
Կովկասյան բարոմետրի հարցաշարն անցկացվում է 2003 թ-ից ամեն տարի Հարավային Կովկասի երեք երկրներում, հարցումն անցկացվում է պատահականորեն ընտրված 6000 տնային տնտեսություններում:

Advertisements
%d bloggers like this: