Քաղաքացիական լրագրողների ամփոփիչ միջոցառում ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում

vdzor.gov.am

Ս.թ. մարտի 21-ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Եվրասիա համագործակցության հիմնադրամի միջոցով իրականացվող <Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ> ծրագրի iRegion բաղադրիչով կազմակերպված չորսամսյա <Նոր մեդիա դպրոցի> ամփոփիչ միջոցառումը, որի ժամանակ ծրագրի շրջանակներում կազմակերպված Աշտարակի, Արարատի, Իջևանի և Եղեգնաձորի մասնակիցներին տրվեցին վկայականներ և խրախուսական պարգևներ:
Միջոցառման ընթացքում կազմակերպված <Բլոգ-էքսպոյի> միջոցով մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու լավագույն բլոգ գրառումներին:
iRegion-ը Հայաստանի չորս մարզերի քաղաքացիական լրագրողներին միավորող նոր մեդիա հարթակ է:

Advertisements
%d bloggers like this: