ՆՈՐ ՄԵԴԻԱ ԴՊՐՈՑԻ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Banaser.am
1Ս.թ. մարտի 21-ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Եվրասիա համագործակցության հիմնադրամի միջոցով իրականացվող «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի iRegion բաղադրիչով կազմակերպված քառամսյա «Նոր մեդիա դպրոցի» ամփոփիչ միջոցառումը:Ծրագրի նպատակն էր քաղաքացիական լրագրությամբ զբաղվող անձանց ծանոթացնել խոսքի ազատության մասին օրենքին, նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններին և դրանց պրակտիկ կիրառությանը:Միջոցառման ընթացքում կազմակերպված «Բլոգ-էքսպոյի» միջոցով մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու լավագույն բլոգ գրառումներին: Ծրագրին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մեկ տասնյակից ավելի ուսանողներ, նախկին շրջանավարտներ, դասախոսներ, որոնք ստեղծել են բլոգներ, կատարել գրառումներ՝ համայնքներում կատարվող իրադարձությունների, հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ:Միջոցառման մասնակիցներին տրվեցին համապատասխան սերտիֆիկատներ, խրախուսական և դրամական պարգևներ:
Advertisements
%d bloggers like this: