Կայացավ «Արմավիր Ճամբար.երկրորդ շնչառությունը»

armavirdc.org

2013թ. ապրիլի 8-ին «Արմավիրի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի կողմից գործարկվող Արմավիրի ԻնֆոՏունը, Եվրասիա Համագործակցության Հիմնադրամի, Ինտերնյուս Նեթվորքի և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ կազմակերպեց «Արմավիր Ճամբար. երկրորդ շնչառություն» միջոցառումը:

Միջոցառման հատուկ հյուրն էր Լրատվության այլընտրանքային ռեսուրս ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյանը:

«Արմավիր Ճամբարը» ճանաչողական հարթակ է արմավիրցի համացանցից օգտվողներին տեղեկացնել նոր ստեղծվող և արդեն գործարկվող կայքերի հնարավորություններին, որտեղ յուրաքանչյուրը կգտնի նոր և կարևոր գործիքներ կիրառելու համար, թե տեղեկատվություն ստանալու և թե տեղեկատվություն հաղորդելու գործում:

Այս տարվա կազմակերպված «Արմավիր Ճամբարը» ԻնֆոՏան աշխատանքային թիմի շնորհիվ հնարավորություն էր ստեղծել այն քաղաքացիներին ովքեր ինչ-ինչ պատճառնեով չէին կարողացել ներկա լինել միջոցառմանը` այն հետևել առցանց այցելելով  http://www.ustream.tv/channel/armavir.

Արմավիրի ԻնֆոՏան հրավերով  հնարավորություն ունեցան ապրիլի 8-ին իրենց ակտիվ համացանցային գործունեությունը և հասարակական ակտիվությունը ներկայացնել,  ինչպես նաև լեսել հրավիրվածների կարծիքները, առաջարկները.

1.      Արման Ազիզյանը_ Արմավիրի ԻնֆոՏուն

2.      Մարինա Մխիթարյանը_ Մարդամեջ

3.      Հովհաննես Աղաջանյանը_CityBugs

4.      Սուսաննա Մովսեսյանը և Արփինե Մանվելյանը      _Հասարակական Ակտիվությունը ԻնֆոՏան շրջանականերում

5.      Արամ Օրբելյանը_ www.justice.am (Արդարադատության նախարարություն)

6.      Ապրես Զոհրաբյանը_Բնատաճար: Յոգա և բնապահպանական ծրագրեր

7.      Գեղամ Վարդանյանը_Ինտերնյուս մամուլի աջակցության հկ

8.      Սերգեյ Սարգսյանը _ ArmComedy

9.      Նաիրա Առաքելյանը_ Արմավիրի Հակակոռուպցիոն Կենտրոն

Միջոցառման ավարտին միջոցառման  կազմակերպիչների կողմից  մրցանակներ  հանձնվեցին`

Հովհաննես Աղաջանյանին, որպես լավագույն ներկայացնող.

Սուսիկ Մատինյանին, որպես «Շրջիկ կինոթատրոն» ծրագրի նախաձեռնող և իրականացնող.

ԻնֆոՏան նախաձեռնող խմբի անդամներ` Սուսաննա Մավսեսյանին, Անի Սարգսյանին և Արփինե Մանվելյանին, որպես ԻնֆոՏան 2012-2013թթ նախաձեռնող  խմբի ակտիվ անդամներ.

Գրիգոր Գրիգորյանին, որպես «Ակտիվ քաղաքացի ծրագրի» շրջանակներում «Ինֆո կանգառներ» ծրագրի իրականացնող

Լենա Զաքարյանին, որպես լավագույն հարցեր հնչեցնող.

Advertisements
%d bloggers like this: