Աթեիստները՝ մոլորված մարդի՞կ

nrnak.am

Հայաստանում տեսակետներ կան, որ աթեիստները մոլորված մարդիկ են։ «Եվրասիա» հիմնադրամի անցկացված ուսումնասիրություններն այդ առումով հետաքրքիր փաստեր են պարզել ։

«Միգուցե այն բանով է պայմանավորված, որ աթեիստները չեն քարոզում, այսինքն, իրենք իրենց համար չեն հավատում եւ վերջ»,-ասում է «Եվրասիա» հիմնադրամի ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանը։

Հայերն առավել ագրեսիվ են տրամադրված կրոնական փոքրամասնությունների քարոզիչների հանդեպ։ Աթեիստներին հանգիստ են վերաբերվում։ Հաճախ մարդիկ իրենց աթեիստ լինելը շփոթում են նույնիսկ առաքելական եկեղեցու հետեւորդ լինելու հետ։

«Բժիշկը պնդում է, որ ինքը աթեիստ է, որպեսզի դրանով համոզի մեզ, որ ունի խիստ բացասական վերաբերմունք այսպես կոչված աղանդների նկատմամբ, միաժամանակ պնդում է, որ ինքը Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ է»,- նշում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Լուսինե Քարամյանը։

Լուսինեն ուսումնասիրել է մարզերի բնակիչների վերաբերմունքը կրոնական հանդուրժողականության հանդեպ։ Ըստ մարզերի դրանք տարբեր են, շիրակցիներն ավելի անհանդուրժող են այլ կրոնական կազմակերպությունների հանդեպ, քան՝ լոռեցիները. «Դա մեծ մասամբ կախված է թեմի առաջնորդի դիրքորոշումից եւ նրա խոսքում առկա ուղերձներից»։

Երեւանի Մամուլի ակումբն հազարից ավելի լրագրողական հրապարակում է ուսումնասիրել՝ պարզելու, թե հայկական լրատվամիջոցներն ինչպես են վերաբերվում կրոնական խնդիրներին։ Ըստ Բորիս Նավասարդյանի, մամուլը կրոնական խնդիրների մասին դատում է կարծրատիպերով։

«Դրանց հիմնական պատճառը պաշտպանողական ինստինկտն է, ոչ թե գաղափարական եւ բարոյական հակասություններ ենք տեսնում այլ կրոնների ներկայացուցիչների հետ, այլ նրանցում տեսնում ենք վտանգ պետությանը, ազգային ինքնությանը եւ ընդհանրապես անվտանգությանը մեր երկրի եւ մեր հասարակության.,-ասում է ԵՄԱ նախագահը։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Կրոնական հանդուրժողականության խրախուսումը Հայաստանում» ծրագիրը իրականացրել է Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։

Advertisements
%d bloggers like this: