Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում

Aravot.am

Gevorg-Ter-Gabrielyan«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամն ավարտեց Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Կրոնական հանդուրժողականության խրախուսումը Հայաստանում» ծրագիրը։ Այսօր «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում կայացավ ծրագրի եզրափակիչ միջոցառումը, որտեղ ներկայացվեցին աշխատանքի արդյունքներն ու մշակված առաջարկները։

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի Հանրային կապերի պատասխանատու Իզաբելլա Սարգսյանի փոխանցմամբ` ծրագիրը բաղկացած է եղել երկու մասից` տեսական և գործնական: «Մի հետազոտությունը իրականացվել է ԵՊՀ դոցենտներ Հովհաննես Հովհաննիսյանի և Լուսինե Քարամյանի կողմից «Հանդուրժողականությունը Հայաստանում այսօր. Կրոնական հանդուրժողականության հեռանկարները» խորագրի ներքո, իսկ երկրորդը` Երևանի մամուլի ակումբի մասնագետների կողմից: Վերջիններս ուսումնասիրել են կարծրատիպերի արտացոլումը հիմնական և այլընտրանքային լրատվամիջոցներում, այդ թվում՝ հեռուստաալիքների եթերում, թերթերում և էլեկտրոնային մեդիայում»,-ասաց Հանրային կապերի պատասխանատուն:

Ըստ նրա` ծրագրի նպատակն էր բացահայտել տարբեր կրոնական խմբերի վերաբերյալ հայ հասարակությունում առկա կարծրատիպերը և ընկալումները, ինչպես նաև խթանել Հայաստանում կրոնական հանդուրժողականությունը` հետազոտությունների և հանրային քննարկումների միջոցով. «Ծրագրի ընթացքում ԵՀՀ-ի պատվերով արտադրվեցին կրոնական հանդուժողականության տարբեր բնագավառները լուսաբանող շուրջ չորս վավերագրական ֆիլմեր, տեղի ունեցան հեռուստատեսային բանավեճեր և հանրային քննարկումներ»:

Եզրափակիչ միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին ֆիլմերից փոքրիկ հատվածներ, այդ թվում Վահան Իշխանյանի աղմկահարույց ֆիլմի սաունդթրեքը: Ֆիլմը անհանդուրժողականության մասին է, երբ Եհովայի վկան հրաժարվում է ծառայել բանակում, որի համար դատապարտվում է 2-3 տարի ազատազրկման:

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր –Գաբրիելյանի (լուսանկարում) խոսքով` «կա կտրվածություն հետազոտական, գործողության մակարդակի, արժեքների միջև: Այս ծրագիրը այդ հարցերը շոշափելու ուղիներից է: Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչպիսի վերբերմունք կա կրոնական հանդուրժողականության վերաբերյալ հայաստանյան հասարակության մեջ»:

Բանախոսը խնդրի լուծումը օրենքի մեջ չի տեսնում. «Ես կարծում եմ, որ օրենքով որևէ բան փոխել հնարավոր չէ: Դրական տեղաշարժ կարող է լինել միայն անընդհատ կատարվող քննարկումների միջոցով»: Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ Լուսանկարը՝ Աննա Մուրադյանի

Advertisements
%d bloggers like this: