«Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում»

mardik.am

ab574ab30a8dec9c833bebd0462b0bfc_S«Եվրասիա համագործակցություն հիմնադրամը» Նիրդեռլանդների Թագավորության դեսպանության  աջակցությամբ 2012-1013 թթ. իրականացրել է «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կրոնական հանդուրժողականությունը` հետազոտությունների և հանրային քննարկումների միջոցով:

Այսօր այս ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր քննարկում: Ծրագրի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը նշեց, որ այս հետազոտությունն ուղղված է հենց պետությանը:

Նիդեռլանդների թագավորության դեսպանատան ներկայացուցիչ Մարկ Վան Եմբդեն Անդրեսը ասաց, որ կրոնական ազատությունների հարցը Հոլանդիայի քաղաքականության անկյունաքարն է։ Նա ներկայացրեց  Հոլանդիայի փորձն այդ առումով:

Քննարկմանը  ներկայացրին ֆիլմերի անոնսներ, որոնք կոչվում էին  «Սպասում»,  «Կոնտրոպունկտ», «Պարսկական Սպագետի», «Հանգույցներ»:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ հետազոտությունը բաղկացած է երեք մասից և իրենք զբաղվել են  լրատվամիջոցների ուսումնասիրությամբ և ուսումնասիրել երեք հարյուր օրվա լրատվամիջոցների հրապարակումներ: Նա նշեց, որ լրատվամիջոցներում շատ կան կրոնական կազմակերպությունների վերաբերյալ ապատեղեկատվություններ: «Կրոնական թեման Հայաստանում քաղաքականացվում է»,-ասաց նա և նշեց, որ հիմնականում լրավամիջոցներում նշվում է, թե կրոնական կազմակերպությունները վտանգում են մեր ինքնությունը, մեր շահը:

 

Advertisements
%d bloggers like this: