Կրոնական հանդուրժողականության վիճակը Հայաստանում. Հետազոտություն

Lragir.am

arm137233383986«Հետազոտությունը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասի երկրների համեմատությամբ՝ Հայաստանում կրոնական հանդուրժողականություն կա, օրենսդրական դաշտը ավելի լավ է կառուցված, քան այլ երկրներում, բայց եթե համեմատենք շատ ավելի առաջադեմ երկրների հետ, ապա կան հարցեր, որոնց լուծման համար պարզապես պետական աջակցություն է պետք», այսօր Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» ծրագրի արդյունքների ամփոփմանը ասաց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի համակարգող Իզաբելլա Սարգսյանը:

 Ըստ նրա՝ հետազոտությունը լրատվամիջոցներին մտածելու տեղիք կտա, թե ինչպես են իրենք լուսաբանում կրոնական խնդիրները և առհասարակ փոքրամասնություններին վերաբերող հարցերը, թե ինչ տերմինաբանություն են օգտնագործում, արդյո՞՚ք ձևակերպումները չեն վիրավորում մարդկանց:

 Ծրագրի շրջանակներում իրականացվել է մամուլի մոնիտորինգ Երևանի մամուլի ակումբի կողմից: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը  ներկայացրել է 2011-ի երկրոդ կեսից մինչև 2012-ի առաջին կեսի ավարտն իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որի՝ ուսումնասիրվել են տարբեր լրատվամիջոցների 300 օրվա հրապարակումներ, այնտեղից դուրս են բերվել այն հրապարակումները, որտեղ անդրադարձ կա կրոնական հարցերին:

 Բորիս Նավասարդյանի խոսքով՝ ընդհանրապես Հայաստանի լրատվամիջոցներում կրոնական թեմաները քաղաքականացվում են, արդյունքում՝ տարբեր կրոնական համայնքների ձևավորումը Հայաստանում մեկնաբանվում է ոչ միայն գաղափարական, հոգևոր, բարոյական շրջանակներում, այլ նաև ինչպիսի ազդեցություն է նա թողնում քաղաքական կյանքի վրա: 300 օրվա հրապարակումներից կրոնական հարցերին վերաբերող 1000-ից ավելի նյութ է ուսումնասիրվել, որոնցից 96-ը պարունակել են կարծրատիպեր:

 Մոնիտորինգն իրականացնելիս փորձագետների կողմից 42 պնդում է անցկացվել, որոնք երեք հիմնական խմբերի են բաժանվել՝  ինչպիսի՞ն է Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը,  ինչպիսի՞ն է կրոնական այլ համայնքների նկատմամբ վերաբերմունքը և ո՞ր կրոնական ուղղություններ են, որոնք ընդունված է համարել «համաշխարհային» կրոններ:

Advertisements
%d bloggers like this: