Կրոնական հանդուրժողականությունը՝ Հայաստանում

Արտակ Բարսեղյան

Ռադիոլուր

Կրոնական հանդուրժողականության խրախուսումը Հայաստանում թեմայի շուրջ 2012-13 թվականներին իրականացվել են հետազոտություններ «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի կողմից Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։
Մեր երկրում կրոնական հանդուրժողականության իրավիճակի ուսումնասիրման մեկամյա ծրագրի ուշադրության կենտրոնում եղել են մամուլի հրապարակումները, հանրային ընկալումները, նկարահանվել են վավերագրական 4 ֆիլմ և 6 հեռուստատեսային հաղորդում:
Ինչպես նշեց «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի ծրագրերի համակարգող Իզաբելլա Սարգսյանը, այս խորքային ծրագրի հիմնական նպատակն է եղել կրոնական հանդուրժողականության խրախուսումը մեր երկրում:

Ծրագիրը բացահայտել է հակասությունների առկայություն տարբեր կրոնական ուղղվածության խմբերի միջև:

«Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ  Տեր- Գաբրիելյանն իր հերթին կարևորեց հանրային քննարկումների իրականացումը այս կարևոր հարցի շուրջ:

Մամուլի կողմից կրոնական հարցերի լուսաբանումը շատ հաճախ հիմնվում է կարծրատիպերի վրա, նկատեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ հիմնվելով իրականացված ուսումնասիրությունների վրա։ Ըստ Նավասրդյանի՝ այս ոլորտը մեր մամուլի կողմից քաղաքականացվում է: Այս առումով շատ հաճախ բացակայում է անաչառ մոտեցումը։

Ինչևէ՝ այս թեման հատուկ հետաքրքրություն չի առաջացնում հայկական մամուլի մոտ, արձանագերեց բանախոսը:

Advertisements
%d bloggers like this: