ՀՀ որոշ պաշտոնյաներ ԼՂ-ի մասին՝ որպես Սյունիքի մարզ են խոսում. Հովհաննես Նիկողոսյան

1in.am
arm138246872274ՀՀ որոշ պաշտոնյաներ չեն հարգում ԼՂ սահմանադրությունը և խոսում են ԼՂ-ի մասին, որպես Սյունիքի մարզի մասին: Այսօր Երևանի «Նորարար» փորձառական արվեստի կենտրոնում «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման սցենարները» թեմայով հանրային քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Հայ-ռուսական համալսարանի դասախոս Հովհաննես Նիկողոսյանը: Նա նշեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման սցենարների մասին խոսելիս մի հարց է հետաքրքրում, որ սեպտեմբերի երկուսին` ԼՂ Անկախության օրը, շատ են արձակվում ուղերձներ, թե արյամբ են ազատագրել Ղարաբաղը, սակայն սեպտեմբերի երեքին տարբեր պաշտոնյաներ խոսում էին ՀՀ չորս հարևանների մասին՝ այդպիսով չհարգելով ԼՂ պետության սահմանադրությունը, և խոսում են ԼՂ-ի մասին, որպես Սյունիքի մարզի մասին:

«Սա բերում է պարադոքսալ իրավիճակի` արդյոք մենք ԼՂ-ն ընդունում ենք, որպես ինքնորոշվա՞ծ, թե՞ ինքնորոշվող սուբյեկտ: Եթե ինքնորոշված, ապա պետք է հարգանքով վերաբերվել և մտածել, թե ինչպես ապահովել միջազգային ճանաչումը: Իսկ իմ տպավորությամբ՝ ԼՂ միջազգային ճանաչման համար արված է զրո քայլ»,- ասաց նա:

Advertisements
%d bloggers like this: