Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով

armnewstv

RRLX57IfaphHwPa58lQIrqrU1xՂարաբաղյան հիմնախնդիրը վերջնական կարգավորում ունի՞, թե` ոչ և որո՞նք են հնարավոր սցենարները: Բաց քննարկման փորձագիտական բանավեճը հարցի պատասխանները փորձեց գտնել 2-ժամանոց բանավեճի ընթացքում: Ըստ փորձագետների` ամենաոչպոպուլյար , բայց իրական լուծումը փոխզիջումներով ձեռք բերված խաղաղությունն է. մյուս դեպքերում լուծում չկա կամ էլ ժամանակավոր է:

 Իրավիճակը կարող էր կարգավորվել Նախագահ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի կազանյան հանդիպման ժամանակ: Փորձագետները նշում են, որ այդ ժամանակ Ռուսաստանի նախաձեռնությամբ համաձայնություն կարող էր լինել, սակայն իրավիճակը չփոխվեց, որովհետև նախ ընտրություններ էին սպասվում և Ադրբեջանը բնականաբար չէր կարող գնալ փոխզիջման: Ադրբեջանական չակերտավոր հաղթական հռետորաբանությունն այժմ խնդիրներ է առաջացնում պաշտոնական Բաքվի համար` հասարակությունը նման հռետորաբանությունից հետո` չի կարող փոխզիջման հետ համակերպվել:

 Քաղաքագետ Հովհաննես Նիկողոսյանը այլ կարծիքի է: Նրա շփումներն ադրբեջանցի պաշտոնյաների հետ ցույց են տվել, որ ադրբեջանցիների մի մասը հասկացել է, որ պաշտոնական Բաքվի ռազմաշունչ ու հաղթական հայտարարությունները ընդամենը հայտարարություններ են և ոչ ավելին: Չնայած դրան կուսակցական մակարդակում և սոցհարցումների արդյունքներով, բոլորը խոսում են «ոչ մի փոխզիջում ու ոչ մի զիջում դիրքերից» կարգախոսով: Հայաստանի դեպքում պատկերը այլ է` միայն մեկ կուսակցություն է ասել «ոչ մի թիզ հող» բանաձևը:

 Ճանաչե՞լ Լեռնային Ղարաբաղի անկախությունը, թե` ոչ: Հաջորդ հարցադրումն էր, որը հասարակական-քաղաքական քննարկումներում մերթընդմերթ հայտնվում ու անհետանում է: Փորձագետները կարծում են, որ այս ուղղությամբ ոչ մի քայլ չի կատարվում ու մեծ հաշվով, Լեռնային Ղարաբաղի ճանաչումը դեկլարատիվ բնույթ կարող է կրել, սակայն իրական գործընթացի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա:

 Ըստ փորձագետների` խնդիրը  կարող է փոխվել երկու դեպքում, երբ կողմերից մեկը զիջի կամ պատերազմ լինի: Մյուս ոչ հավանական տարբերակը, եթե Հայաստանը դառնա որևէ միության անդամ, որտեղ բոլորի քաղաքական շահերը կհամընկնեն: Այս պահին, ըստ փորձագետների, ստատուս քվոն հօգուտ Հայաստանի է, սակայն սա խարխուլ իրավիճակ է ու հիմնականում կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբից և ուժերի հավասարակշռությունից: Ավելի արդյունավետ լուծում, քան փոխզիջումը` փորձագետներն այսօր չեն տեսնում:

Advertisements
%d bloggers like this: