Tag Archive | Հայերեն

Մարտունու երիտասարդները խնդիրները լուծելու ճանապարհին

Martuni Infotun Մարտունու Ինֆոտանը երեկ տեղի ունեցավ«Մարդու իրավունքները և սոցիալական ներգրավածության խթանումը Հայաստանի համայնքներում» ծրագրի հերթական հանդիպումը։ Հանդիպման մասնակիցները Մարտունու տարաշարջանի տարբեր գյուղերից ընտրված սոցիալական հատուկ կարիքներ ունեցող թվով քսան երիտասարդներ էին։ Advertisements

Սեմինար-քննարկում մարդու իրավունքների և կամավորության վերաբերյալ

Vanadzor Infotun Հոկտեմբերի 25-ին ՀԿ Կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ սեմինար-քննարկում մարդու իրավունքների և կամավորության վերաբերյալ, որին մասնակացում էին Վանաձորի Փոքրիկ Իշխան կենտրոնի առաջնորդների թիմը եվ Օրրանի  աները: Մասնակիցների թվում նաև ես էի և վստահորեն կարող եմ ասել, որ սեմինարը ընթացել է բուռն ու հետաքրքիր քննարկումներով :

«Մարդու իրավունքները և սոցիալական ներգրավվածության խթանումը Հայաստանի համայնքներում» ծրագիրը մարզային փուլում է

Armavir Development Center Հոկտեմբերի 28-ին Արմավիրի մարզում մեկնարկեց  «Մարդու իրավունքները և սոցիալական ներգրավվածության խթանումը Հայաստանի համայնքներում» ծրագիրը` Երիտասարդական բանկի մասնակցությամբ` ֆինանսավորված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Հայաստանյան գրասենյակի կողմից : Ծրագրի նպատակն է երիտասարդական բանկի անդամների փորձն օգտագործել` սոցիալական խոցելի, ազգային, կրոնական փոքրամասնություն ներկայացնող խմբերի  երիտասարդներին օգնել ընդգրկվել կամավորական աշխատանքի և  քաղաքացիական ակտիվության ծրագրերի […]

Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով

armnewstv Ղարաբաղյան հիմնախնդիրը վերջնական կարգավորում ունի՞, թե` ոչ և որո՞նք են հնարավոր սցենարները: Բաց քննարկման փորձագիտական բանավեճը հարցի պատասխանները փորձեց գտնել 2-ժամանոց բանավեճի ընթացքում: Ըստ փորձագետների` ամենաոչպոպուլյար , բայց իրական լուծումը փոխզիջումներով ձեռք բերված խաղաղությունն է. մյուս դեպքերում լուծում չկա կամ էլ ժամանակավոր է:  Իրավիճակը կարող էր կարգավորվել Նախագահ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի կազանյան […]

Փորձագետները քննարկեցին իրավիճակը Կազանյան հանդիպումից առաջ և հետո

Aravot Հոկտեմբերի 22-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) կազմակերպել էր հանրային քննարկում: Քննարկման բանախոսներն էին պատմաբան, քաղաքագետ Միքայել Զոլյանը, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի դասախոս Հովհաննես Նիկողոսյանը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հետազոտական գծով տնօրեն Արտակ Այունցը և քաղաքագետ Բենյամին Պողոսյանը: Քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման իրենց սցենարները և քննարկեցին իրավիճակը […]

ՀՀ որոշ պաշտոնյաներ ԼՂ-ի մասին՝ որպես Սյունիքի մարզ են խոսում. Հովհաննես Նիկողոսյան

1in.am ՀՀ որոշ պաշտոնյաներ չեն հարգում ԼՂ սահմանադրությունը և խոսում են ԼՂ-ի մասին, որպես Սյունիքի մարզի մասին: Այսօր Երևանի «Նորարար» փորձառական արվեստի կենտրոնում «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման սցենարները» թեմայով հանրային քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Հայ-ռուսական համալսարանի դասախոս Հովհաննես Նիկողոսյանը: Նա նշեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման սցենարների մասին խոսելիս մի […]

Բանավեճ. «Քաղաքակրթական խաչմերուկ. ի՞նչ է ընտրելու Հայաստանը»

A1+ Հոկտեմբերի 3-ին` ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի բանավեճ` «Քաղաքակրթական խաչմերուկ. ի՞նչ է ընտրելու Հայաստանը» թեմայով: Բանավեճի բանախոսներն են. Հրանուշ Խառատյանը՝ ազգագրագետ, Գևորգ Տեր-Գաբրիելյանը` հրապարակախոս, Լևոն Իգիթյանը՝ Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ, Ալեքսանդր Թոփչյանը՝ գրող, գրականագետ, գրաքննադատ, Ռազմիկ Դավոյանը՝ բանաստեղծ, արվեստագետ: