Tag Archive | arm-az dialogue

Խաղաղասիրական լրագրություն, թե՞ Ադրբեջանին հակադարձող քարոզչություն. քննարկում են փորձագետները

Medimax.am Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 24-ին Երեւանում տեղի է ունեցել հանրային քննարկում «Անաչառ լրատվություն. ողջամտության սահմաններ» թեմայով: Այն կազմակերպվել էր Եվրասիա համագործակցության հիմնադրամի նախաձեռնությամբ` հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում: Քննարկումը սկսվել է Երեւանի մամուլի ակումբի եւ ադրբեջանական «Ենի Նեսիլ» կազմակերպության կողմից հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցների համատեղ մոնիթորինգի արդյունքում ստեղծված բառարանի մասին պատմող տեսագրությամբ: Այդ տեսագրության մեջ նշվում է, […]

Արման Սաղաթելյան. Հայաստանում ԶԼՄ-ները գործում են կամ գովազդի, կամ էլ քաղաքականության համար

Aravot.am Այսօր «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի կողմից կազմակերպվել էր «Շփման գիծ: Ի՞նչ է պետք անել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար» խորագրով հանրային քննարկում: Բոլոր մասնակիցները նախ կարեւորեցին անաչառ լրատվությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ պետք է այնպես արվի, որ հասարակությանը հասանելի դառնան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին բոլոր փաստերն ու կարծիքները:

«Շփման գիծ». Փաստեր, էմոցիաներ. Քննարկում են մասնագետները

Panorama.am «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը Բրիտանական դեսպանատան հետ համատեղ սկսել է քննարկումների շարք, որը կրում է «Շփման գիծ» խորագիրը: Ծրագրի նպատակն է բացահայտել, թե ի՞նչ պետք է անել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։ Քննարկման թեման է «Անաչառ լրատվություն. ողջամիտ սահման», այսինքն՝ առնչվում է խնդրի շուրջ կիրառվող լրագրողական հմտություններին ու տեղեկատվությանը։ Քննարկման մասնակիցները լրատվական դաշտի ներկայացուցիչներ են։ Իրենց […]

Ադրբեջանցուն անվանե՞լ թշնամի, թե՞ ոչ. քննարկում մեդիաոլորտի ներկայացուցիչների մեջ

Tert.am Անկախ լրագրողի ցանկությունից, լրագրողը աշխատում է նաև ադբեջանական «շուկայի» համար: Այս մասին այսօր ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» կազմակերպած «Շփման գիծ» անունը կրող քննարկումների շարքի մեկնարկի ժամանակ: