Մարտունու երիտասարդները խնդիրները լուծելու ճանապարհին

Մարտունու Ինֆոտանը երեկ տեղի ունեցավ«Մարդու իրավունքները և սոցիալական ներգրավածության խթանումը Հայաստանի համայնքներում» ծրագրի հերթական հանդիպումը։ Հանդիպման մասնակիցները Մարտունու տարաշարջանի տարբեր գյուղերից ընտրված սոցիալական հատուկ կարիքներ ունեցող թվով քսան երիտասարդներ էին։
Հանդիպումը անցկացնում էր ծրագրի ղեկավար, Եվրասիա համագործակցության հիմադրամի աշխատակից, Գայանե Մկրտչյանը։ Դասընթացի ժամանակ երիտասարդների կողմից բարձրաձայնվեցին իրենց և իրենց համայնքին հուզող խնդիրների մասին, ինչպիսիք են՝ աղբահանությունը, քաղաքային զբոսայգու բացակայությունը, գիշերային լուսավորության ունենալու կարիքը։ Ծրագրի ղեկավար Գայանե Մկրտչյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ծխելու բացասկան հետեւանքների վերաբերյալ մարդկանց անտեղյակության խնդրին եւ առաջարկեց սույն խնդիրը լուծեու տարբերակներ փնտրել։ Հետաքրքրական է, որ երիտասարդներին շատ հուզեց այս հարցը։
 Խնդիրները վերհանելուց հետո մասնակիցները համատեղ սկսեցին քննարկել այն միջոցառումները եւ ծրագրերը, որոնց միջոցով կարող են բարձրաձայնել խնդիրների մասին, ինչպես նաեւ դրանց լուծում գտնել: Երկարատեւ քննարկման արդյունքում ընտրվեցին մի քանի կարևոր և իրագործելի խնդիրներ, որոնց լուծման համար երիտասարդները նախատեսում են մշակել որոշակի քայլեր ու հանդես գալ նախաձեռնություններով։

Advertisements
%d bloggers like this: