Tag Archive | public discussions

Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով

armnewstv Ղարաբաղյան հիմնախնդիրը վերջնական կարգավորում ունի՞, թե` ոչ և որո՞նք են հնարավոր սցենարները: Բաց քննարկման փորձագիտական բանավեճը հարցի պատասխանները փորձեց գտնել 2-ժամանոց բանավեճի ընթացքում: Ըստ փորձագետների` ամենաոչպոպուլյար , բայց իրական լուծումը փոխզիջումներով ձեռք բերված խաղաղությունն է. մյուս դեպքերում լուծում չկա կամ էլ ժամանակավոր է:  Իրավիճակը կարող էր կարգավորվել Նախագահ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի կազանյան […]

Փորձագետները քննարկեցին իրավիճակը Կազանյան հանդիպումից առաջ և հետո

Aravot Հոկտեմբերի 22-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) կազմակերպել էր հանրային քննարկում: Քննարկման բանախոսներն էին պատմաբան, քաղաքագետ Միքայել Զոլյանը, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի դասախոս Հովհաննես Նիկողոսյանը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հետազոտական գծով տնօրեն Արտակ Այունցը և քաղաքագետ Բենյամին Պողոսյանը: Քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման իրենց սցենարները և քննարկեցին իրավիճակը […]

ՀՀ որոշ պաշտոնյաներ ԼՂ-ի մասին՝ որպես Սյունիքի մարզ են խոսում. Հովհաննես Նիկողոսյան

1in.am ՀՀ որոշ պաշտոնյաներ չեն հարգում ԼՂ սահմանադրությունը և խոսում են ԼՂ-ի մասին, որպես Սյունիքի մարզի մասին: Այսօր Երևանի «Նորարար» փորձառական արվեստի կենտրոնում «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման սցենարները» թեմայով հանրային քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Հայ-ռուսական համալսարանի դասախոս Հովհաննես Նիկողոսյանը: Նա նշեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման սցենարների մասին խոսելիս մի […]

Արևելագետ. «Իրանցիների հանդեպ վերաբերմունքը բացասական է հատկապես Նովրուզի օրերին» (Տեսանյութ)

Aravot.am Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) անցկացվում էին  «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի կազմակերպած «Շփման գիծ. Կրոն և հասարակություն» քննարկումների շարքը: Առաջին հանդիպման ընթացքում քննարկվեց «Կրոն և կրթություն»,  իսկ երրորդ հանդիպման ընթացքում` «Խղճի եւ դավանանքի ազատություն» թեման: Հանդիպումների  այս շարքի վերջին քննարկման թեման էր` «Իսլամ եւ քրիստոնեություն»: Պատմաբան, քաղաքագետ Միքայել Զոլյանի փոխանցմամբ` 18-19 […]

Իշխանյան. «Հայաստանում միակողմանի հակաքարոզչություն է տարվում այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ»

Aravot.am Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) մեկնարկել է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի կազմակերպած «Շփման գիծ. Կրոն և հասարակություն» քննարկումների շարքը: Առաջին հանդիպման ընթացքում քննարկվեց «Կրոն և կրթություն» թեման, իսկ այսօր հյուրերը խոսեցին «Խղճի եւ դավանանքի ազատություն» թեմայի շուրջ: «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը նշեց, որ քննարկումը մաս է կազմում հիմնադրամի […]

«Չպետք է զատել հայ առաքելական քրիստոնյային, հայ ավետարանական քրիստոնյային և հայ կաթոլիկ քրիստոնյային…». քննարկում

Crossnews.am Երեկ՝ մարտի 28-ին, Երևանում մեկնարկեց  «Շփման գիծ․ կրոն և հասարակություն» խորագրով հանրային քննարկումների նախագիծը, որի կազմակերպիչն էր Եվրասիա համագործակցության հիմնադրամը։ Քննարկումները, որոնց նպատակն է խթանել Հայաստանում կրոնական հանդուրժողականությունը, ծավալվեցին «Կրոն և կրթություն» թեմայի շուրջ: «Խղճի և դավանանքի ազատություն», ինչպես նաև «Իսլամ և քրիստոնեություն» բաժինների խնդիրները կարծարծվեն համապատասխանաբար այսօր և վաղը։