Tag Archive | Noyyan Tapan

Հրապարակվեցին ընտրանքային հարցման ութերորդ շրջափուլի հիմնական արդյունքները

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնները հրապարակեցին ընտրանքային հարցման ութերորդ շրջափուլի հիմնական արդյունքները։ Հայաստանի Հանրապետություն, Երևան – 2012թ. սեպտեմբերի 12-ին` ժամը 11-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) ծրագրի հայաստանյան կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանը ներկայացրեց 2011 թվականի աշնանը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շուրջ 6000 տնային տնտեսություններում իրականացված Կովկասյան բարոմետրի` 2004 […]

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությունը բարձրագույն կրթության բարեփոխմանը

Noyyan Tapan Համագործակցություն Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) հետ. 2009-2012  2009 թվականին ԵՀՀ-ն վերլուծեց Հայաստանում առկա կարիքները, ինչպես նաեւ կազմակերպության ռազմավարություններն ու կարողությունները: ԵՀՀ-ի կողմից ընդունված նոր ռազմավարությունը էական ուշադրություն էր հատկացնում Եվրոպական միություն (ԵՄ) – Հայաստան հարաբերություններին եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրին: Այս ուշադրությունը պայմանավորված էր այն գիտակցությամբ, որ ԵՄ չափանիշներին մոտարկումը Հայաստանի համար առավել […]

Հրապարակվեցին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների ընտրանքային հարցման հինգերորդ շրջափուլի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ:Հուլիսի 28-ին կայացել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) կողմից 2008թ.-ին անցկացված ընտրանքային հետազոտության շնորհանդեսը: Թվով հինգերորդ այս հետազոտությամբ հարցվել են Հարավկովկասյան երկրներում պատահականորեն ընտրված շուրջ 6 հազար տնային տնտեսությունների չափահաս անդամներ, որոնք պատասխանել են ավելի քան 140 հարցերի: