Tag Archive | A1Plus.am

Բանավեճ. «Քաղաքակրթական խաչմերուկ. ի՞նչ է ընտրելու Հայաստանը»

A1+ Հոկտեմբերի 3-ին` ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի բանավեճ` «Քաղաքակրթական խաչմերուկ. ի՞նչ է ընտրելու Հայաստանը» թեմայով: Բանավեճի բանախոսներն են. Հրանուշ Խառատյանը՝ ազգագրագետ, Գևորգ Տեր-Գաբրիելյանը` հրապարակախոս, Լևոն Իգիթյանը՝ Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ, Ալեքսանդր Թոփչյանը՝ գրող, գրականագետ, գրաքննադատ, Ռազմիկ Դավոյանը՝ բանաստեղծ, արվեստագետ:

Ո՞վ է աթեիստը

a1plus.am Հայաստանում տեսակետներ կան, որ աթեիստները մոլորված մարդիկ են։ «Եվրասիա» հիմնադրամի անցկացված ուսումնասիրություններն այդ առումով հետաքրքիր փաստեր են պարզել ։ «Միգուցե այն բանով է պայմանավորված, որ աթեիստները չեն քարոզում, այսինքն, իրենք իրենց համար չեն հավատում եւ վերջ»,-ասում է «Եվրասիա» հիմնադրամի ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանը։ Հայերն առավել ագրեսիվ են տրամադրված կրոնական փոքրամասնությունների քարոզիչների հանդեպ։ Աթեիստներին հանգիստ են […]

Հայերն ու ադրբեջանցիները՝ Ղարաբաղի, արտագաղթի մասին

A1plus.am Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) ծրագրի հայաստանյան կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանն այսօր  ներկայացրել է  2011 թվականի աշնանը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շուրջ 6000 տնային տնտեսություններում իրականացված Կովկասյան բարոմետրի` 2004 թվականից ի վեր միասնական մեթոդաբանությամբ միաժամանակ իրականացվող ամենամյա ընտրանքային հետազոտության որոշ արդյունքներ:

10 հայկական ֆիլմեր «մեկնեցին» Ստամբուլ

A1plus.am Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի / ՀԹԿՊ / հերթական աշխատաժողովը կայանալու է Ստամբուլում ապրիլի 12-14-ը Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: ՀԹԿՊ 2012 ծրագիրը իրականացվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ: Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի և Անադոլու Քյուլթուր կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է խթանել միջմշակութային երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև կինոյի ոլորտում:

How they provided coverage of Armenian-Turkish issue

A1plus.am (Հայերեն տարբերակը) Tomorrow Yerevan Press Club (YPC) will present the main results of the qualitative study on “Main Trends of Armenian and Turkish Mass Media’s Coverage of the Armenian-Turkish Relations” to the civil society and mass media outlets. Researchers have studied the coverage of the Armenian-Turkish relations by 10 Armenian and Turkish media outlets […]

Ինչպես են լուսաբանել հայ-թուրքական հարցը

A1plus.am (English version) Վաղը Երևանի մամուլի ակումբը (ԵՄԱ) քաղաքացիական հասարակությանը և ԶԼՄ-ներին կներկայացնի «Հայաստանի և Թուրքիայի ԶԼՄ-ների կողմից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լուսաբանման հիմնական միտումները» որակական հետազոտության հիմնական արդյունքները։ Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լուսաբանումը Հայաստանի և Թուրքիայի տասը լրատվամիջոցներում 2008 թ. օգոստոսից մինչև 2010 թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։ ԵՄԱ-ը և Իզմիրի Տնտեսական համալսարանի հաղորդակցության ֆակուլտետը […]