«Մարդու իրավունքները և սոցիալական ներգրավվածության խթանումը Հայաստանի համայնքներում» ծրագիրը մարզային փուլում է

Armavir Development Center

Հոկտեմբերի 28-ին Արմավիրի մարզում մեկնարկեց  «Մարդու իրավունքները և սոցիալական ներգրավվածության խթանումը Հայաստանի համայնքներում» ծրագիրը` Երիտասարդական բանկի մասնակցությամբ` ֆինանսավորված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Հայաստանյան գրասենյակի կողմից :

Ծրագրի նպատակն է երիտասարդական բանկի անդամների փորձն օգտագործել` սոցիալական խոցելի, ազգային, կրոնական փոքրամասնություն ներկայացնող խմբերի  երիտասարդներին օգնել ընդգրկվել կամավորական աշխատանքի և  քաղաքացիական ակտիվության ծրագրերի մեջ:

Արմավիրի մարզային հանդիպմանը մասնակցում էին  Արմավիր քաղաքից և հարակից գյուղերից շուրջ 25 երիտասարդներ` ազգային, կրոնական ներկայացուցիչներ, սահմանափակ կարողություններով երիտասարդներ և այլ խոցելի խմբերի երիտասարդներ:

Օրվա ընթացքում երիտասարդներին իրենց գիտելիքները փոխանցեցին Սեյրան Մարտիրոսյանը և Տիգրանը, ովքեր խոսեցին   հետևյալ թեմաներով . «Մարդու իրավունքների ընդհանուր դրույթները, հանդուրժողականության և հավասարության դրույթներից», ինչպես նաև կամավորությունից, քաղաքացիական ակտիվությունից, համայնքային գործից: Երիտասարդները շատ ակտիվ մասնակցում էին բոլոր քննարկումներին, խոսում իրենց համայնքային խնդիրներից և փորձում էին որոշակի լուծումներ տալ  այդ խնդիրներին: Ծրագրի ընթացքում երիտասարդները բաժանվեցին երկու խմբի. յուրաքանչյուր խումբ պետք է ընտրեր այն խնդիրը, որը ամենաշատն է հուզում իրենց և ամենակարևորներից է իրենց համայնքում: Խմբերը ներկայացրեցին իրենց խնդիրները, քննարկեցին միասին և ամեն խումբ խնդրի լուծման իր տարբերակը առաջարկեց: Իսկ սեմինավարները փաստեցին, որ ծրագրի հետագա փուլերում միասին կաշխատեն այդ խնդիրների լուծման և ընտրված միջոցների կատարման վրա:

Արփինե Մանվելյան