Tag Archive | Aysor.am

Երևանի խնդիրների մասին բողոքներ և առաջարկներ՝ մեկ կայքում

Aysor.am Նախօրեին տեղի է ունեցել CityBugs.am կայքի շնորհանդեսը: Կայքը պատրաստել է X-TECH ընկերությունը: Այդ մասին հայտնել է CityBugs.am-ի մամուլի ծառայությունը: Ընկերության տնօրեն Արման Աթոյանը միջոցառմանը նշել է, որ կայքը պատրաստվել է 6 ամսվա ընթացքում և նախատեսված է ոչ միայն բողոքների, այլ նաև առաջարկներ համար: Կայքն ունի քարտեզ, որի միջոցով կարելի է հայտնել կոնկրետ հասցեով խնդիրների […]

ՀՀ-ում բնակչությանն ամենաշատը հուզում է գործազրկության խնդիրը

Aysor.am Այսօր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) ծրագրի հայաստանյան կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանը ներկայացրեց 2011 թվականի աշնանը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շուրջ 6000 տնային տնտեսություններում իրականացված Կովկասյան բարոմետրի` 2004 թ.-ից  ի վեր միասնական մեթոդաբանությամբ միաժամանակ իրականացվող ամենամյա ընտրանքային հետազոտության որոշ արդյունքներ:Հայտնում են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի մամուլի ծառայությունից:

Կոնֆերանս. 1960-ականների հայկական և թուրքական կինեմատոգրաֆը

Aysor.am Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան, (AICA-Հայաստան) Anadolu Kültür-ի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի և tranzit.at-ի հետ համատեղ ներկայացնում են «Քաղցր վարանմունք՝ Քաղցր վաթսունականներ» նախագծիը, որի շրջանակներում հունիսի 11-13-ը կազմակերպում է հայկական և թուրքական մի շարք ֆիլմերի ցուցադրություններ և կինոքննադատների ու մշակութաբանների կոնֆերանս՝ Երևանի «Նաիրի» կինոթատրոնում: «Քաղցր վարանմունք՝ Քաղցր վաթսունականներ» նախագծի շրջանակներում կայանալու են 1960-ականների չորս […]

ՀՀ ԶԼՄ-ները ներկայացրել են 3088, Թուրքիայինը՝ 1607 հրապարակում

Aysor.am Երևանի մամուլի ակումբը (ԵՄԱ) այսօր ներկայացրեց «Հայաստանի և Թուրքիայի ԶԼՄ-ների կողմից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լուսաբանման հիմնական միտումները» հետազոտության հիմնական արդյունքները։ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է Հայաստանի և Թուրքիայի տասը լրատվամիջոցների գործունեությունը 2008թ. օգոստոսից` մինչև 2010թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում։ Ուսումնասիրությունն առավել արդյունվետ դարձնելու համար նշված ժամանակաշրջանից ընտրվել են նաև ավելի կարճ […]

Ինֆոտուն ծրագիրը` Մարտունիում

Aysor.am Այսօր Մարտունի քաղաքի Կանանց համայնքային կենտրոնում տեղի կունենա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և Եվրասիա համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ) կողմից իրականացվող Ինֆոտուն ծրագրի ներկայացումը: Նպատակը Մարտունի, Արմավիր և Գորիս ծրագրերի կիսամյակային արդյունքների, այդ համատեքստում՝ քաղաքացիական լրագրության քառամսյա դասընթացի արդյունքների ամփոփումն է և հետագա անելիքների ներկայացումը:

arteria.am. Որտեղ քննադատությունն առողջ է

Aysor.am Օրեցօր շատանում են նոր հրատարկվող գրքի, կազմակերպվող ցուցադրության, ֆիլմերի, երաժշտության, փողոցի ցուցանակների ու գովազդների մասին հնչող տրանսպորտային թևավոր խոսակցությունները, որոնք ինչպես ծնվում, այնպես էլ մեռնում են: Հենց այդ խոսակցությունները մեկնաբանությունների, առողջ քննադատությունների վերածելուն և բոլորին տեսանելի դարձնելուն է ուղղված «arteria.am» կայք-ամսագիրը, որի շնորհանդեսը կայացավ այսօր` Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: