Tag Archive | yerkirmedia.am

Թուրքիայում կայացել է հայ եւ թուրք գործարարների հերթական հանդիպում-քննարկումը(վիդեո)

Yerkirmedia.am Հայ-թուրքական արձանագրություններից առաջ եւ հետո սահմանի բացման հարցի շուրջ երկու երկրների հասարակությունների միջեւ քննարկումները բազմաթիվ են: Մեկ հանդիպում են մշակույթի գործիչներ, հետո՝ գործարարներ, որոշակի պայմանավորվածություններ մշակում, բայց դրանք սովորաբար չեն իրականանում, քանի որ պետական մակարդակով հարաբերությունները բացակայում են: Նման մի հանդիպում էլ կազմակերպվել էր օրերս, այս անգամ` Կարսում` հայ-թուրքական գործարար համաժողովի շրջանակում, որի նախորդ […]

Հեռուստատեսությունը շարունակում է մնալ լրատվության հիմնական աղբյուրը

YerkirMedia Ո՞րն է մեր քաղաքացիների՝ լրատվություն ստանալու հիմնական աղբյուրը: 1420 հարցվածների 90 տոկոսը լրատվության առաջին աղբյուրը, որից տեղեկություններ է ստանում, համարում է հեռուստատեսությունը: Ինտերնետից նորություններ է քաղում հարցվածների 7, ռադիոյից` 2, իսկ թերթերից միայն 1 տոկոսը: Հարցման մասնակիցները ցանկանում են ամենաշատը տեղեկանալ գնաճի, աշխատավարձների ու կենսաթոշակների, գործազրկության, առողջապահության, հայկական բանակի եւ աշխարհում Ցեղասպանության ճանաչման մասին: