Tag Archive | Armedia

«PanMan | Խոսող պատկերների ընտրանի» ցուցահանդեսում յուրաքանչյուրը կարող է դառնալ կոմիքսի հեղինակ

PanARMENIAN.Net Այսօր Հայաստանի Նկարիչների միության առաջին հարկում բացվեց «PanMan | Խոսող պատկերների ընտրանի» ցուցահանդեսը: «PanMan առցանց պատկերապատումների ամսագիր» նախագծի շրջանակում ստեղծված պատկերների ընտրանին ներկայացնում է PanARMENIAN.Net ը: Ցուցահանդեսի ընթացքում բաժանվում են բրոշյուրներ, որտեղ ներկայացված են ցուցահանդեսի նմուշները, ինչպես նաև վանդակների բաժանված թղթեր, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է նկարել կոմիքս:

«PanMan. Խոսող պատկերների ընտրանի» ցուցահանդեսի բացումը

http://www.panarmenian.net/arm/photoset/3406/24206  

Ամփոփվեց «Ուլիսես» պատմվածքի մրցույթը

Aravot «Դպրոցական բլոգը» մի հարթակ է, որտեղ ընդգրկված դպրոցականները քննարկում են իրենց խնդիրները»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Դպրոցական բլոգ» ծրագրի համակարգող Աննա Մուրադյանը: Նրա համոզմամբ նմանատիպ մրցույթները երեխաներին կօգնեն հասարակության մեջ ներգրավվելուն եւ այդ հասարակության լիիրավ անդամը զգալու գործում. «Դպրոցական բլոգը» մեկնարկել է 2011թ.-ին՝ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականների համար հանդիսանալով որպես հարթակ, որտեղ նրանք խոսում […]

Տեղի ունեցավ «Ուլիսես-2» պատմվածքի մրցույթների մրցանակաբաշխությունը

Ardarutyun.am Դեկտեմբերի 5-ին ամփոփվեցին «Դպրոցական բլոգ» նախագծի հայտարարած «Ուլիսես-2» և iRegion լրագրության հարթակի պատմվածքի մրցույթների մրցանակաբաշխությունը։ Մրցույթը «Ուլիսես» է կոչվել ի պատիվ Ջեյմս Ջոյսի «Ուլիսես-» վեպի, որը հայերեն է թարգմանվել անցած տարի։ Մրցույթի գլխավոր մրցանակը 30 հազար դրամ է, կա նաև ընթերցողի համակրանք շահած մրցանակ, ինչպես նաև«Ուլիսես» մրցանակ, որը սահմանել է համանուն վեպի թարգմանիչ Սամվել […]

Ամփոփվեց «Ուլիսես-2» պատմվածքի մրցույթը

Ankakh.com Դեկտեմբերի 5-ին Նարեկացի արվեստի միության սրահում  տեղի ունեցավ  «Դպրոցական բլոգ» նախագծի հայտարարած «Ուլիսես-2» պատմվածքի մրցույթի երկրորդ փուլի մրցանակաբաշխությունը: «Դպրոցական բլոգը» մեկնարկելէ 2011թ. մարտին՝  Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականների համար հանդիսանալով որպես հարթակ, որտեղ նրանք խոսում էին իրենց հուզող խնդիրների մասին, այդ թվում՝ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ, դրամահավաքություն, խտրականություն գնահատականների հարցում, սեր, ընկերություն և այլ թեմաներ: Ծրագրի շրջանակներում […]

Եվրասիա հիմնադրամը հայտարարում է ֆիլմերի մրցույթ

Lragir.am Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Ընտրությունների պատմությունը անկախ Հայաստանում (1990-2013)» խորագրով վավերագրական ֆիլմի արտադրության բաց մրցույթ:  Մրցույթի նպատակն է ստեղծել մի վավերագրական ֆիլմ, որը կներկայացնի Հայաստանում 1990թ.-ից ի վեր անցկացված բոլոր խոշոր (նախագահական կամ խորհրդարանական) ընտրությունները կամ նրանց հետ կապված առանձին կարևոր դեպքերը, ընդգրկելով նաև առաջիկայում` 2013 թ. կայանալիք […]