Երեւանում մրցանակներ են ստացել հայ եւ թուրք լրագրողները

News.am

(English version)

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա երկխոսությանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Երևանի մամուլի ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Հայաստանի գործարարների ու արդյունաբերողների միության և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից, այսօր հունիսի 4-ին Երևանում տեղի ունեցավ հայ-թուրքական հարաբերությունների լավագույն լուսաբանման համար նախատեսված մրցանակաբաշխությունը:

Միջոցառման ժամանակ ութ հոգուց բաղկացած հայ-թուրքական համատեղ ժյուրին քներկայացրեց մրցանակակիրներին: Թուրքայի կողմից մրցանակը ստացավ «Յենի Շաֆաք» թերթի սյունակագիր Հիլալ Քափլանը՝ «Մեր պատմությունը և ճշմարտությունը» ու «Հայաստան՝ Անատոլիայի սփյուռքը» հոդվածների համար: Հայկական կողմից հաղթող ճանաչվեց  Ստամբուլում Երկիր Մեդիա հեռուստաընկերության սեփական թղթակից Լիլիթ Գասպարյանը՝  Պոլսո վարժարանների մասին պատմող «Բերդի միջնաբերդը» վավերագրական ֆիլմի համար: